«Մաշկի խնամք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
 
Այս տարիքում է առաջանում առաջին կնճիռները, նաև սկսում է թառամել մաշկը: Եթե անցյալում կարելի էր մաշկի խնամքին անրադառնալ երբեմն երբեմն, ապա այս տարիքում մաշկի խնամքը պիտի կատարվի հանգամանորեն ու պարբերաբար:
* '''40-50 տարեկան'''
 
Այս տարիքում կնոջ օրգանիզմը ունենում է մեծ փոփոխութուններ, այդ իսկ պատճառով մաշկը կորցնում է առանձգականությունն ու փափկությունը: Այս տարիքում պետք է ցուցաբերել ուշադրություն կնոջ նկատմամբ և պետք է մաշկի ճիշտ և ռացիոնալ խնամքին հետևել:
Տող 28.
== Սեզոնային խնամք ==
* '''Գարնան խնամք'''
Ձմռան ցրտերից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում: Չոր մաշկ ունեցողներն առավել չորություն ու կոպտություն են զգում, յուղոտ մաշկն ասես բորբոքված տեսք է ստանում, կնճիռներն էլ ավելի տեսանելի են դառնում, ի հայտ են գալիս բշտիկներ:
 
Ձմռանը վնասվում է մաշկի պաշտպանիչ շերտը: Ակտիվ արևը միայն սրում է այդ խնդիրները: Բացի այդ գարնանը չեն բավարարում օրգանիզմում վիտամիների քանակը: Այս եղանակին պետք է լվացվել եռացած գոլացրած ջրով: Մաշկի վրա բարերար ազդեցություն է ունենում բուսական թուրմերով լվացումներ, օրինակ դաղձի, մաղադանոսի կամ երիցուկի: Դեմքը լվանալիս պետք է օգտագործել սառցե կտորներ: Գարնանը մաշկը ունի հավելյալ սնուցման կարիք, ինչպես դրսից այնպես էլ օրգանիզմից: Մաշկին օգնելու համար առաջին հերթին պետք է ճիշտ սնվել, դուրս բերել օրգանիզմից թունավոր նյութերը, քանի որ մաշկը աղիների հայելին է:
Տող 34.
Ամառը պետք է մաշկը շատ նուրբ մաքրել և խնամել: Այս ժամանակահատվածում ցանկալի է չօգտագործել դեմքի սկրաբներ, իսկ ընտրության դեպքում միայն մանր գնդիկներով և բնական հիմքով քսուկներ: Ամռան տապին մաշկը չորանում է և կորցնում է իր էլաստիկությունը, վիճակն էլ ավելի չբարդանալու համար պետք է չօգտագործել սպիրտային հիմքով քսուկներ, մաշկը պետք է պահպանի իր բնական խոնավությունը:
* '''Աշնանային խնամք'''
Աշնանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Տարվա այս եղանակին պետք է նուրբ մաքրում կատարել, քանի որ մաշկը վնասված է ոչ միայն ամռան արևից, այլև եղանակի փոփոխությունից: Պետք է վերականգնել մաշկի հարթությունն ու ձգությունը: Աշնանը պետք է օգտագործել մաշկը վերականգնող ու պաշտպանող քսուկներ, ճարպային բաղադրամասերով: Պետք է ապահովել մաշկի անհրաժեշտ խոնավությունը և օգնել դուրս բերել տոքսիները:
* '''Ձմեռային խնամք'''
Ձմռանը մաշկը նույնպես խոնավության կարիք է զգում: Ցուրտ դրսից-ներս, տաքի և սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավաթյուն են ծախսում: Նշանակում է՝ մաշկը մշտապես պետք է խոնավեցնել՝ օգտագործել խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ: Այդ սուր-հիդրատանտներն անհրաժեշտ են բոլոր տեսակների մաշկերին. յուղոտ մաշկը խոնավության պակաս այնքան չունի, որքան չոր մաշկը:
 
Ձմռանը խոնավացնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ: Այլապես կարող է առաջանալ հակառակ երևույթը. դեմքը կարող է, թեփոտվել կամ ծածկվել բծերով: Դա ալերգիկ երևույթ չէ. պարզապես քսուքի խոնավեցնող բաղադրիչը ցուրտ եղանակին սառչում է, և այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:
 
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձնից, ցրտից: Ձմեռը սկսվելուն պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝ կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա, այդ իսկ պատճառով պետք է հաճախ լվացվել: Ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի նորմալ աշխատել, և ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն: Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը նորմալեցնում է ճարպագեղձերի աշխատանքը:
== Դեմքի մաշկի խնամքի հիմնական փուլեր ==
*'''Մաքրում'''
 
Մաշկի խնամքը սկսվում է այս փուլից․ մաշկի մաքրումը կարող է լինել մակերեսային և խորը։ Մակերեսային մաքրումն անհրաժեշտ է իրականացնել ամեն օր, դա հատկապես կարևոր է ճարպոտ մաշկ ունենալու դեպքում՝ ծակոտիների խցանումից խուսափելու և բորբոքման այլ օջախներ չստեղծելու համար։ Մաքրող միջոցի ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և մաշկի առանձնահատկություններից:
Տող 52.
Մաշկի սնուցումն իրականացվում է տարբեր քսուկների և դիմակների միջոցով, որոնք պայքարում են մաշկի վաղաժամ ծերացման ու կնճիռների առաջացման դեմ, քանի որ սնուցող միջոցները խթանում են կոլագենի առաջացումը։ Այս խնամքը նշանակալիորեն կախված է մաշկի տիպերից ու տարվա եղանակներից։
*'''Պաշտպանում'''
Շրջակա միջավայրն իր վնասակար ազդեցությունն է գործում մաշկի վրա՝ դարձնելով այն խամրած և «անկենդան»։ Այս հարցում մեծ դեր ունի արևի ճառագայթումը<ref> Clark A, Hessler JL (Aug 2015). "Skin Care.". Facial Plast Surg Clin North Am. 23: 285–95. PMID 26208767. doi:10.1016/j.fsc.2015.04.002.</ref>, ուստի հատկապես ամռանն ակտուալ է արևապաշտպան ֆիլտրով քսուկների օգտագործումը։
 
== Ծանոթագրություններ ==