«Նախապատմական Ավստրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 4 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
 
== Նեոլիտ ==
[[Նոր քարի դար|Նեոլիտի]] ժամանակաշրջանում աստիճանաբար բնակեցվեցին ժամանակակից Ավստրիայի բոլոր շրջանները, որտեղ հնարավոր է եղել զբաղվել հողագործությամբ կամ որտեղ կար հումքի առկայություն: Այսօրվա դրությամբ հնէաբանները հողագործական բնակավայրեր են հայտնաբերել Բրուն ամ-Գեբիրգումում, որոնք վերաբերվում են Գծային-ժապավենային խեցեգործական մշակույթին: Եղջերաքարի հնագույն հանքավայր է հայտնաբերվել Վիեննայի մոտակայքում գտնվող Մաուեր Անտոնսխեյի գագաթին, որը նույնպես վերաբերվում է այդ ժամանակաշրջանին: Հաջորդ ժամանակաշրջանը նշանավորվում է լենդենյան մշակույթի բնակավայրերի խիտ բնակեցմամբ: Այդ ժամանակ Ստորին Ավստրիայի տարածքում կառուցվեցին մի քանի հայտնի օղակային մեգալիթներ:
 
== Պղնձե դար ==
Տող 32.
Երկաթե դարի հնագույն ժամանակաշրջանը [[Եվրոպա]]յի մեծ մասում անվանվում է հայտնի գտածոների հայտնաբերման վայրի անվանումից՝ [[Հալշտատ]] ([[Վերին Ավստրիա]]): Հալշտատյան մշակույթում գերակշռում էին կելտերը և իլլիրացիները: Հալշտայն մշակույթի արևմտյան և արևելյան շրջանները առանձնացնում են Էնս, Իբս և [[Ինն (գետ)|Ինն]] գետերի հոսանքով: Արևմտյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում Լիգուրիայի ափամերձ վայրերում գտնվող հունական գաղութների հետ: Ալպերում Հալշտատյան մշակույթը շփվում էր [[էտրուսկներ]]ի և մի շարք այլ մշակույթների հետ, որոնք գտնվում էին ազդեցության տակ: Արևելյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում տափաստանային ժողովրդի հետ, որոնք բնակվում էին Կարպատներից մինչև հարավռուսինական տափաստաններ<ref name="Kiesslich J">Kiesslich J. et al. (2005), DNA Analysis on Biological Remains from Archaeological Findings - Sex Identification and Kinship Analysis on Skeletons from Mitterkirchen, Upper Austria. In: Interpretierte Eisenzeiten. Fallstudien, Methoden, Theorie. Tagungsbeiträge der 1. Linzer Gespräche zur interpretativen Eisenzeitarchäologie, eds. Raimund Karl - Jutta Leskovar (Studien zur Kulturgeschichte von Oberösterreich 18).</ref><ref>[http://www.archeologia.ru/Library/Book/4328c83fbe60/Info Монгайт А. Л. Археология Западной Европы. Бронзовый и железный век. — М.: Наука, 1974. — 408 с. 3.400 экз.]{{ref-ru}}</ref><ref name="Матюшин">Матюшин Г. Н. Археологический словарь. — М.: Просвещение, 1996. — 304 с. — ISBN 5-09-004958-0. — С. 32—33.{{ref-ru}}</ref>:
 
Հալշտատյան մշակույթի հիմնական ապրանքներից մեկը աղն էր, որով առատ էին այդ հողերը: Հալշտատյան թաղումներում հայտնաբերվել են ներմուծված շքեղության առարկաներ, որոնք ծագել են Հյուսիսային և Բալթիկ ծովերից մինչև Աֆրիկայի տարածաշրջաններ: Ավստրիայի տարածքում հնագույն գինու նմուշը գտնվել է [[Բուրգենլանդ]]ի Ցագերսդորֆի կուրգանյան թաղումներում: Կրոնական արվեստի հուշարձան է հանդիսանում Շտիրիայում գտնված Շտրետվերգյան երկրպագության ձիասայլը<ref name="Kiesslich J"/><ref name="Матюшин"/><ref>Markus Egg: Neues zum Fürstengrab von Strettweg. 1991.{{ref-de}}</ref><ref>Markus Egg, Gerhard Stawinoga: Das hallstattzeitliche Fürstengrab von Strettweg bei Judenburg in der Obersteiermark. Römisch-Germanisches Zentralmuseum, Forschungsinstitut für Vor- und Frühgeschichte, 1996, ISBN 3-88467-036-0.{{ref-de}}</ref><ref>[http://www.aeiou.at/aeiou.encyclop.s/s922018.htm Strettweger Kultwagen.]{{ref-de}}</ref><ref> Hoops J. [https://books.google.ru/books?id=v7Y2N6PBiZcC&pg=PA447&lpg=PA447&source=bl&hl=ru#v=onepage&q&f=false Reallexikon der germanischen Altertumskunde. Band 13.] — Berlin: Walter de Gruyter, 1999. — 653 S. — ISBN 3-11-016315-2. — P. 447.{{ref-de}}</ref><ref name="Матюшин"/>:
 
=== Լատենյան մշակույթ ===
Ուշ երկաթե դարը լատենական մշակույթում: Ի տարբերություն Հալշտատյանի՝ նրա մեջ արդեն չեն մտնում իլլիրացիները, սակայն նրա ազդեցության ոլորտ են ընկնում բալկանյան ժողովուրդները, Ավստրիայից դեպի արևելք՝ ֆրակիացիները, դակերը և գոթերը: Կելտերից նրա մեջ մտնում էին ոչ բոլոր կելտական ժողովուրդները<ref name="Wegweiser">Otto H. Urban, Wegweiser in die Urgeschichte Österreichs. Wien 1989. ISBN 3-215-06230-5</ref><ref name="Der lange">Otto H. Urban, Der lange Weg zur Geschichte. Die Urgeschichte Österreichs, Wien 2000. ISBN 3-8000-3773-4</ref>:
 
Առաջին անգամ հայտնի են դառնում (հիմնականում հռոմեական և հունական աղբյուրներից) այդ ժամանակաշրջանի ժողովուրդների անվանումները: Այդ ժամանակ հարավում և արևելքում ծագում է ժամանակակից Ավստրիայի առաջին պետական կազմավորումը՝ [[Նորիկ]]ը, որը միավորում է մի քանի կելտական ցեղախմբեր նորիկների գլխավորությամբ: Ավստրիայի արևմուտքը բնակեցված էր րետական ցեղախմբերով, որոնք ծագումով մոտ էէին [[էտրուսկներ]]ին (Ֆրիտցենս-Սանցենոյի հնեաբանական մշակույթ)<ref name="Wegweiser"/><ref name="Der lange"/>: