«Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 50.
Փարիզյան նախատիպով կոնսերվատորիան կառուցելու հարցը քննարկման դրվեց դեռևս 1808 թվականին (Փարիզի կոնսերվատորիա): Այն ժամանակ Վիեննայում միայն մի պրոֆեսիոնալ նվագախումբ կար՝ Պալատական [[նվագախումբ]]ը, որը ելույթ էր ունենում մեծամասամբ պալատական համերգների և եկեղեցական ծեսերի ժամանակ և հազվադեպ էր հասարակական միջոցառումներին հանդես գալիս, իսկ այլ սիրողական նվագախմբերը բարձր մակարդակ չէին ապահովում:
 
1812 թվականին Վիեննայում ստեղծվեց Երաժշտասերների հասարակությունը, որը իր գլխավոր առաքելությունը դարձրեց կոնսերվատորիայի բացումը և արդեն 1817 թվականին կյանքի կոչվեց երաժշտական երգչախմբային դպրոց նախագիծը՝ [[Անտոնիո Սալիերի]]ի գլխավորությամբ (երաժշտական գործիքերի դասավանդման համար միջոցները չէի բավարարում): Սա համալսարան հիմնելու առաջին քայլն էր և հենց նույն թվականին ստեղծվեց կոմիտե, որը պիտի զբաղվեր վերոնշյալ հարցերով: Միայն 1819 թվականին վիրտուոզ ջութակահար, իսկ հետագայում նաև երաժշտական մանկավարժ Յոզեֆ Բյոմին հրավիրելը հնարավորություն տվեց բացել ջութակի, այնուհետև այլ երաժշական գործիքների դասարան: Առաջին ուսումնական տարում ընդունված աշակերները 24-ն էին, ուսուցումը նախատեսված էր 4 տարով<ref name="site">[http://www.mdw.ac.at/index.php?pageid=31&Suchstring=geschichte Официальный сайт]</ref>: Կարճ ընդհատումներով XIX դարի ընթացքում դասավանդվող առարկաների թիվը լայնորեն աճեց, և արդեն 1890-ական թվականներին կոնսերվատորիայի ուսանողների թիվը գերազանցում էր 1000-ը: 1817- 1844 թվականներին կոնսերվատորիայի տնօրենը հարմոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր Գոթֆրիդ Փրեյերն էր:
 
[[Պատկեր:Tierärztl Halle.JPG|մինի|Սյունազարդ դահլիճը]]
Տող 59.
1952 թվականին Վալտեր Քոլմ Վելտիի կողմից կինոնկարահանման հատուկ դասընթաց սկսվեց, իսկ 1960 թվականին նաև Հանս Վինգեն նմանատիպ խմբակ բացեց: 1963 թվականին վերջիններս միավորվեցին մեկ առարկայի ներքո՝ «Կինոյի և հեռուստատեսության ներածություն», իսկ սկսած 1998 թվականից այս բաժինը հայտնի է որպես՝ Վիեննայի Ֆիլմերի ակադեմիա:
 
1919 թվականին՝ Հանրապետության հռչակումից հետո, Ակադեմիան սկսեց կոչվել Պետական, 1946 թվականին՝ պատերազմից հետո հաստատությունը կրկին վերանվանվեց Գեղարվեստի ակադեմիա, 1970 թվականին ստացավ Երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոց անվանումը, իսկ 1998 թվականին դարձավ համալսարան<ref>[https://www.mdw.ac.at/405 mdw] ''Geschichte der Universität'', ohne Datum, Abgerufen am 25. Febr 2015.</ref>:
 
== Համալսարանի շենք, կամպուս, մասնաճյուղեր ==
[[Պատկեր: MDW Lothringerstrasse 18.jpg|մինի|Ակադեմիական թատրոնի գլխավոր մասնաշենք]]
 
Ինչպես նշվեց, 1909 թվականին կոնսերվատորիային շենք հատկացվեց Լիսթի փողոցի վրա, նույն շենքում նաև Վիեննայի Համերգների միությունն էր գտնվում:
Տող 68.
Ներկայումս, բացի գլխավոր մասնաշենքից, որը գտնվում է Վիեննայի 3-րդ շրջանի տարածքում՝ Անտոն ֆոն Վեբերի հրապարակում, կան նաև այլ մասնաճյուղեր՝ մասնավորապես Հունգարական 14, Սալեզինյան աշտարակում՝ Ռենվեգ 8, Մեթերնիշ նրբացքում, Զինգեր փողոցի 26, ինչպես նաև Լոթարինգյան փողոցի 18 հասցեներում<ref>[https://www.mdw.ac.at/25 mdw] Liste der Standorte. Abgerufen am 24. Febr. 2015.</ref>: Վիեննայի 1-ին շրջանում գտնվող մասնաշենքները գտնվում են հետևյալ հասցեներում՝ Կառլի հրապարակ՝ 1 և 2, Շուբերտրինգի 14, Յոհաննեսի նրբանցք: Համալսարանը մասնաշենքեր ունի նաև 4-րդ շրջանում՝ մասնավորապես՝ Ռինյոզլյան նրբանցքի 12 հասցեում, 13-րդ շրջանի Շյոնբրուների պալատական թատրոնում, ինչպես նաև 14-րդ շրջանում՝ Քամբերլենդի պալատում՝ Փենցինգյան փողոցի վրա:
 
Կամպուսի շենքը, որը մոնումենտալ, ֆունկցիոնալ կառույց է՝ պալատական դասական ոճով կառուցված, նախկինում այն ընկած էր Վիեննա-Նոյշթաթ ջրանցքի ափին, սակայն հասցեն 1998 թվականի վերանվանումից հետո սկսեց կոչվել Անտոն ֆոն Վեբերի հրապարակ:
 
1996 թվականին կամպուսի շենքը ամբողջովին վերանորոգվեց Ռայնհարդ Գալլսիստրի կողմից: Շենքի պատմական կառուցվածքը պահպանվեց, վերանորոգման համար օգտագործվեց ապակի, փայտ, քար: Ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները համակցված են սենյակային որակյալ ակուստիկայի հետ: Ստուդիաները, դասասենյակները և սրահները տրվում են նաև վարձակալությամբ<ref>Lynne Heller: ''Anton-von-Webern-Platz 1'', Zeitschrift ''Kunsträume'' der mdw, Seite 37, Jänner 2009.</ref>:
 
== Դասավանդվող առարկաներ, մասնագիտություններ ==
Տող 87.
== Գիտություն ==
 
Բացի արվեստի ուսուցանումը կոնսերվատորիան առաջարկում է նաև գիտական ուսուցում, որը համալսարանական կրթության ստվար մասն է կազմում: Համալսարանի առանձնահատկությունը գիտության և արվետի յուօրինակ միակցումն է: Գիտական աստիճան շնորհելը համալսարան կոչվելու առաջին նախապայմանն է, և Վիեննայի Արեվստի և կատարողական արվեստի համալսարանը դա ապահովում է իր ուսանողների համար: Գիտական աշխատանքների մասնագիտական ուղղվածությունները հետևյալն են՝
 
{| cellpadding="2"
Տող 100.
* Երաժշտության տեսություն
* Երաժշտական սոցիոլոգիա
|
 
* [[Ոճագիտություն]] և կատարողական պրակտիկա
* [[Երաժշտական ձայնագիտություն]]
Տող 123 ⟶ 122՝
* Ուրոշ Լայովից
 
|
 
* Եժի Լալեվիչ
* Գուստավ Նոթեբոմ
Տող 161 ⟶ 159՝
* [https://www.mdw.ac.at www.mdw.ac.at – Offizielle Homepage]
*[http://epub.oeaw.ac.at/ml/musik_H/Hochschule_fuer_Musik.xml Entry at the Oesterreichisches Musiklexikon ONLINE]
 
 
[[Կատեգորիա:Ավստրիայի համալսարաններ]]