«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ: էջը գնալով ավելի բովանդակ ու ճշգրիտ է դառնում
Տող 73.
'''Խարաբեք''': Շահնազարից դեպի արևելք, գյուղի կենտրոնից մոտ 3 կմ հեռավորության վրա Խարաբեք եկեղեցին է: Ըստ ավանդության այն կառուցվել է 12-13-րդ դարերում: Ասում են` վանքը յուրահատուկ ուժ ունի: Նրանից քիչ հեռու ևս մեկ վանքի ավերակներ կան: Այստեղով ժամանակին անցել է Արփ-Ասլանը և շուրջը ամեն ինչ ենթարկել ավերակի: Այդ պատճառով էլ ժողովրդի կողմից ստացել է Բլուգ Բերդեր (Քանդված ամրոցներ) անվանումը: Խարաբեքից հյուսիս տեղադրված է 2005 թ. կառուցված զինվորական ռազմակետը:
 
'''Խաչքար''': Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոցի դոշ» վայրում քարե թևավոր խաչ կա: որի անունով կից մատուռը կոչվում է '''Խաչքար:''' Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` «Սուլթանի աղբյուր» անվամբ:
 
'''Սբ. Հովհաննեսի վանք''': Գյուղի անմիջապես կենտրոնում Սբ. Հովհաննես վանքն է, որը գյուղացիներն անվանում են Վերի վանք: Սբ. Հովհաննես եկեղեցին 13-րդ դարի կառույց է: 1878 թ. անձրևներից քայքայվում և ավերվում է նրա առջևի պատը, ավերվում է կտուրը: Սարգիս վարդապետը նախաձեռնում է վերականգնողական աշխատանքները և այն դարձնում դպրոց: Ցարական կառավարությունն այն փակում է, բայց մի տարի անց կրկին բացում: «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Սարգիս վարդապետը: Նախկինում հենց դրա առջև էլ եղել է գյուղի գերեզմանոցը: Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը, այն մարդու, ով ալաշկերտցիներին առաջնորդեց դեպի Շահնազար: Նրա վրա 13-րդ դարի վրացերեն արձանագրություններ կան: 2013 թ. վանքի դիմաց դրվել է խաչքար Տաշիրի նոր ոստիկանապետ Մարգարյանի ընտանիքի կողմից:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից