«Կղեմես Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
== Երկերը ==
[[File:Klementos Alexandreos ta heuriskomena.tif|Opera omnia, 1715]]
Կղեմես Ալեքսանդրացու խորագիտակությունն անտիկ և քրիստոնեական գրականությանը, Աստվածաշնչին, ինչպես նաև գնոստիկյան և հերետիկոսական հեղինակների գործերին, մեծ հետք է թողել նրա մատենագիտ. վաստակի վրա։ Նրա երեք գլխ. աշխատությունները՝ «Բան յորդորական առ Հելլենս», «Դաստիարակ» և «Ստրոմատիս», կազմում են միասնական եռագրություն և ամփոփում հեղինակի աստվածաբանական հասկացություններն ու հայացքները։
Առաջին աշխատությունն ուղղված է հեթանոսների (հույների) դեմ, սակայն իրականում ջատագովական բնույթի ձեռնարկ է քրիստոնյաների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել հեթանոսների քննադատությունից և ամրապնդվեն իրենց հավատի մեջ։ Հեղինակը ներկայացրել է հեթանոսական կրոններն ու խորհրդապաշտություններն իրենց անիմաստությամբ և անբարոյականությամբ։ Միակ ու ճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է՝ հիմնված Բանի (Լոգոս) Մարդեղության և աստվածային բարձրագույն հայտնության վրա։