120
edits
(→top) |
(→top) |
||
Իրանի վերջին [[շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամմեդ Ռեզա Փահլևին]] իշխանության եկավ [[1941|1941 թվականին]]՝ երկիր [[Բրիտանական կայսրություն|բրիտանական]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] [[Իրանական օպերացիա|զորքերի մուտքից]] և հոր՝ [[Ռեզե-Շահ Փահլավի|Ռեզա Փահլևիի]] հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց [[1953|1953 թվականին]] երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ [[Մոհամմադ Մոսադեղ|Մոհամմադ Մոսադեղը]], ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող [[Նավթ|նավթահանող]] ընկերությունները: Սրան ի պատասխան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] և [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] բոյկոտեցին իրանական նավթը, իսկ [[1953|1953 թվականի]] [[Օգոստոսի 19|օգոստոսի 19-ին]] [[1953 թվականի իրանյան հեղափոխություն|արևմտյան ուժերի հովանավորությամբ]] իշխանության եկան պրոեվրոպական ուժերը: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:
Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ [[Արևմտականացում|արևմտականացման]] քաղաքակնություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում [[Ընդդիմություն|ընդդիմությունը]] արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում [[Իրանի պետական անվտանգության նախարարության]] (سازمان اطلاعات و امنیت کشور —
Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: [[1963|1963 թվականի]] [[Հունիսի 5|հունիսի 5-ին]] Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: [[1964|1964 թվականի]] [[Նոյեմբեր|նոյեմբերին]] Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:
=== Ռազմական դրությունը ===
[[1978|1978 թվականի]] [[Օգոստոսի 20|օգոստոսի 20-ին]] [[Աբադան (Իրան)|Աբադանի]] [[Ռեքս կինոթատրոնի հրդեհ|Ռեքս կինոթատրոնի հրդեհից]] հետո մահացավ ավելի քան 500 մարդ: Խոմեինին կատարվածում մեղադրեց շահին: Հեղափոխական մթնոլորտը ավելի շիկացավ,
Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: [[Դեկտեմբերի 2|Դեկտեմբերի 2-ին]] Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:
|
edits