«Ակսել Բակունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{այլ|Ակսել Բակունց (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող|պատկեր=Bakunts.png|պատկերի չափեր=220px}}
'''Ակսել Բակունց''' (''Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան''<ref>{{Cite web|title = Հայկական Հանրագիտարան|url = http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1004|website = www.encyclopedia.am|accessdate = 2015-11-01}}</ref>, {{ԱԾ}}), [[հայ]] խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ [[1934]] թվականից։'''
 
== '''Գրական անունը''' ==
'''Գրողի հոր տոհմական մականունը ''Բեգունց'' էր, որից էլ առաջացել է ''Բակունց'' գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ [[Բյոռնստեռնե Բյոռնսոն]]ի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։'''
 
== '''Կենսագրություն''' ==
'''Ծնվել է [[1899]] թվականին, [[հունիսի 13]]-ին [[Գորիս]]ում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը [[1910]] թվականին ընդունվում է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]], որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում [[Զանգեզուր]]ի [[Լոր (Սյունիքի մարզ)|Լոր գյուղում]]։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, [[Արդահան]]ի կռիվներին և [[Սարդարապատի ճակատամարտ]]ին։ Սովորել է [[Վրաստանի տեխնիկական համալսարան|Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում]], ապա մեկնել [[Խարկով]] և [[1923]] թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և [[1924]]-[[1926]] թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ [[Երևան]]ում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։'''
 
'''[[1927]]-[[1928]] թվականներին աշխատել է նաև [[Մաճկալ (թերթ)|«Մաճկալ»]] թերթում։ 1928 թվականին մասնակցել է [[Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ|Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի]] կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «[[Զանգեզուր (ֆիլմ)|Զանգեզուր»]] և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է [[1937]] թվականի հուլիսի 8-ին [[Իոսիֆ Ստալին|Ստալինի]] ցուցումով։'''
 
== '''Երկերի մատենագիտություն''' ==
[[Պատկեր:Aksel Bakunts museum 0558 03.jpg|մինի|[[Ակսել Բակունցի տուն-թանգարան]]։|220x220փքս]]
[[Պատկեր:Ակսել Բակունցի տուն-թանգարան 02.JPG|մինի|220x220փքս|[[Ակսել Բակունցի տուն-թանգարան]]<nowiki/>ը]]
* '''Գալուստի վիկը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 19 էջ։'''
* '''Կարտոֆիլի մշակությունը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 35 էջ։'''
* '''Խոտորջուրի կոմունան, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1927, 51 էջ։'''
* '''Հովնաթան մարչ, Երևան, Պետհրատ, 1927, 87 էջ։'''
* '''[[Մթնաձոր (պատմվածք)|Մթնաձոր]], Երևան, Պետհրատ, 1927, 184 էջ։'''
* '''Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 72 էջ։'''
* '''Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 44 էջ։'''
* '''[[Սպիտակ ձին (պատմվածք)|Սպիտակ ձին]] (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1929, 72 էջ։'''
* '''Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, Պետհրատ, 1932, 64 էջ։'''
* '''Սև ցելերի սերմնացանը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 205 էջ։'''
* '''Անձրևը (պատմվածքների ժողովածու), Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ։'''
* '''Եղբայրության ընկուզենիները (համանուն պատմվածքը և Կյորես), Երևան, Պետհրատ, 1936, 155 էջ։'''
* '''[[Սև ցելերի սերմնացանը (պատմվածք)|Սև ցելերի սերմնացանը]], Երևան, Պետհրատ, 1936, 23 էջ։'''
* '''Քեռի Դավոն, Երևան, Պետհրատ, 1936, 22 էջ։'''
* '''Պատմվածքներ, Ա շարք, Փարիզ, գրատուն Հրանտ-Սամուել, 1938, 80 էջ։'''
* '''Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1955, 219 էջ։'''
* '''Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։'''
* '''Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ և վիպակներ, Բ հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1956, 171 էջ։'''
* '''Եղբայրության ընկուզենիները, Երևան, Հայպետհրատ, 1959, 184 էջ։'''
* '''Գրականության մասին, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 144 էջ։'''
* '''Մուրոյի «զրույց»-ը, Երևան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։'''
* '''Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում տեղ են գտել նաև Ա. Բակունցի գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։'''
* '''Ալպիական մանուշակ (երկու պատմվածք՝ «[[Ալպիական մանուշակ (պատմվածք)|Ալպիական մանուշակ»]], «[[Միրհավ (պատմվածք)|Միրհավ»]]), Երևան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։'''
* '''Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։'''
* '''Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։'''
* '''Մուրոյի «զրույց»-ը։ [[Նամակ ռուսաց թագավորին]], Երևան, «Հայաստան», 1969, 24 էջ։'''
* '''Ալպիական մանուշակ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։'''
* '''Անձրևը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։'''
* '''Պատմվածքներ, Երևան, «Լույս», 1975, 191 էջ։'''
* '''Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։'''
* '''Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։'''
* '''Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»՝ Բակունցի փոխադրությամբ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։'''
* '''Միրհավ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։'''
* '''Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։'''
* '''Մուրոյի «զրույցը», Երևան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։'''
* '''Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։ Հրապարակախոսություն, գյուղատնտեսական հոդվածներ և ակնարկներ։ Նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր։ Պաշտոնական գրություններ։ Զեկուցումների ու ելույթների ամփոփումներ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։'''
* '''Երկեր, Երևան, «Լույս», 1985, 398 էջ։'''
* '''Երկեր, Երևան, 1986, 672 էջ:'''
* '''Պատմուածքներ, հատ. Ա–Բ, Վենետիկ, 1991:'''
* '''Երկեր, Երևան, 1999, 385 էջ:'''
* '''Բան ու գործ (զրույցներ, հրապարակախոսություն), Երևան, 2000, 186 էջ:'''
* '''Ծիրանի փողը (ընտրանի), Երևան, 2003, 352 էջ:'''
* '''Մթնաձոր: Կյորես, Երևան, 2007, 388 էջ:'''
* '''Ընտրանի, Երևան, 2009, 720 էջ:'''
* '''Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 208 էջ:'''
* '''Պատմվածքներ, Երևան, 2013, 216 էջ:'''
== '''Ա. Բակունցի թարգմանությունները ռուսերենից և գրաբարից փոխադրություններ''' ==
* '''[[Նիկոլայ Գոգոլ]], Տարաս Բուլբա, Երևան, Պետհրատ, 1934, 156 էջ։'''
* '''[[Վարդան Այգեկցի]], Աղվեսագիրք, Երևան, Պետհրատ, 1935։'''
* '''Վարդան Այգեկցի, Առյուծը, Աղվեսն ու Արջը, Երևան, Հայպետհրատ, 1940։'''
* '''Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 156 էջ։'''
* '''Նիկոլայ Գոգոլ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 328 էջ։'''
* '''Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Հայպետհրատ, 1955։'''
* '''Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Հայպետհրատ, 1964, 155 էջ։'''
* '''Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, «Հայաստան», 1972, 140 էջ։'''
* '''Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Հայաստան», 1972։'''
* '''Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Սովետական գրող», 1981 (տեքստը՝ հայերեն և ռուսերեն)։'''
* '''Ռուս դասականների գրադարան։ Նիկոլայ Գոգոլ, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, «Սովետական գրող», 1982, 752 էջ։'''
== '''Մեծերը Բակունցի մասին''' ==
{{քաղվածք|Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է|[[Ավետիք Իսահակյան]]}}
== '''Գրականություն''' ==
* '''[[Սուրեն Աղաբաբյան]], Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։'''
* '''[[Ռաֆայել Իշխանյան]] Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960'''
* '''Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ակսել Բակունց» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։'''
* '''[[Սուրեն Աղաբաբյան]], Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։'''
* '''[[Ռաֆայել Իշխանյան]], Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965'''
* '''Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։'''
* '''[[Ռաֆայել Իշխանյան]], Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974'''
* '''Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում, խմբ. Նինա Հովսեփյան, Երևան, 1999:'''
* '''[[Ռուբեն Զարյան]], Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, էջ 48-68:'''
* '''[[Սերո Խանզադյան]], Ինչպես հիշում եմ, 1988, էջ 3-22:'''
* '''[[Գեղամ Սարյան]], Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1971, էջ 207-218:'''
* '''[[Վախթանգ Անանյան]], Երկեր, հատ. 4, Երևան, 1970, էջ 250-259:'''
 
== '''Աղբյուրներ''' ==
* '''[[Հայկ Խաչատրյան]], Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 96-98։'''
 
== '''Ծանոթագրություններ''' ==
{{Ծանցանկ}}
 
== '''Արտաքին հղումներ''' ==
{{Wikisource author}}
{{վիքիքաղվածք}}
* [https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4491 '''Ակսել Բակունցը դասարան․ամ կայքում''']
* [https://avproduction.am/?ln=am&page=person&id=11 '''Ակսել Բակունցը Էյ Վի Փրոդաքշն կայքում''']
* [http://grapaharan.org/index.php?title=Ակսել_Բակունց '''Ակսել Բակունցը գրապահարանում''']
* [http://aybuben.com/axel-bakunts '''Բակունցի կենսագրությունը և ստեղծագործությունները aybuben.com-ում''']
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}