«Անրի Վիյոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
[[1846]] թվականից ապրել և աշխատել է [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ-Պետերբուրգում]], որտեղ դասավանդում էր և զբաղեցնում էր Իշխանական թատրոնի սոլիստի պաշտոնը: Ռուսաստանում աշխատելով յոթ տարի, հորինելով մի շարք երգեր և գրելով Չորորդ կոնցերտը` Վիյոտանը վերադառնում է Փարիզ և շարունակում ակտիվ համերգային գործունեությունը: Ջութակահարի մեծ թվով համերգային շրջագայություններ անցակցվեցին ոչ միայն [[Եվրոպա|Եվրոպայում]], այլ նաև [[Թուրքիա|Թուրքիայում]] և [[Ամերիկա|Ամերիկայում]]:
 
[[1866]] թվականին Վիյոտանը զրկվում է հորից, իսկ [[1868]] թվականին նաև կնոջից: Ապրումները և հոգնեցուցիչ շրջագայությունները ազդեցություն են թողնում Վիյոտանի առողջության վրա: Նա որոշում է կրճատել համերգային գործունեությունը և զբաղվել մանկավարժությամբ: [[1871]] թվականին Վիյոտանը պրոֆեսորի պաշտոն է ստանում Բրյուսելի կոնսերվատորիայում: Իր աշակերտների մեջ ամենահայտնին դառնում է բելգիացի ջութակահար, խմբավար և կոմպոզիտոր Էժեն Իզաին: [[1873]] թվականին ինսուլտի, և դրա հետևանքով մարմնի ձախակողմյան մասի կաթվածահարության պատճառով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը: Մասամբ վերականգնելով առողջությունը` Վիյոտանը, ամեն դեպքում, հրաժարվում է համերգային ջութակահարի կարիերան շարունակելուց, զբաղվում է կոմպոզիացիայով և երբեմն դասավանդելով: [[1878]] թվականին ջութակահարը բնակություն է հաստատում [[Ալժիր|Ալժիրում]], որտեղ և մահանում է երեք տարի անց` հերթական ինսուլտից:
 
XIX դարի 30-ական թվականներից համերգներ է տվել տարբեր երկրներում։ 1838-ին առաջին անգամ հանդես է եկել [[Պետերբուրգ]]ում, ուր 1845-ից 1852 թվականներին եղել է պալատական մենակատար։ [[Ռուսաստան]]ում Վիյոտանը ստեղծել է իր լավագույն երկերը, դրանց թվում՝ ջութակի և նվագախմբի 4-րդ կոնցերտը, Ա․ Ն․ Վերստովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայի թեմաներով ֆանտազիան և այլն։