«Անրի Վիյոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
[[1833]] թվականին Վիյոտանը սկսում է իր շրջագայությունները` արդեն իսկ սկզբում արժանանալով հիացական արձագանքների: [[Ռոբերտ Շուման|Ռոբերտ Շումանը]] նրա մասին գրում է. «Երբ խոսում ես Վիյոտանի մասին, ակամա մտածում ես Պագանինիի մասին: Առաջին նոտայից մինչև վերջինը թվում է, թե մենք կանգնած ենք կախարդված շրջանի մեջ, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ:»<ref>[https://books.google.ru/books?id=yVTo_GHbihoC&pg=PA108&lpg=PA108 Peter F. Ostwald. Schumann: The Inner Voices of a Musical Genius] — UPNE, 1987. — P. 108. {{ref-en}}</ref>: Որոշ ժամանմակ ապրելով Վենայում` նա երաժշտության տեսության դասեր է առնում Սիմոն Զեխտերայից, իսկ [[1835]] թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կատարելագործվում է որպես կոմպոզիտոր Անտոնին Ռեյխայի մոտ: Պատանի Վիյոտանին Ռեյխան բնութագրում է այսպես. «Անրի Վիյոտան որդին, որպես ջութակահար, արդեն տիրապետում է գերազանց տաղանդի, նաև շնորհված է երաժշտական ստեղծագործական հոյակապ տվյալներով, որոնց երևան գալու համար անհրաժեշտ է միայն ժամանակ և համապատասխան օգնություն, և այդ տվյալներով հետագայում նա հայտնի կդարձնի իր երկիրը:»: Այդ ժամանակին են վերաբերում Վիյոտանի առաջին խոշոր ստեղծագործությունները` fis-moll կոնցերտը` հրատարակված որպես №2, և E-dur` հայտնի որպես Առաջին կոնցերտ, ինչպես նաև ֆանտազիաները, հատկապես Ֆանտազիա-կապրիսը և «Հիշողություններ [[Ռուսաստան|Ռուսաստանից]]» ֆանտազիան: Որոծ ստեղծագործություններ գվել են համահեղինակ թավջութակահար, Վիյոտանի հայրենակից և ընկեր Ֆրանսուա Սերվեի հետ:
 
[[1844]] թվականին Վիյոտանը ամուսնանում Վենացի դաշնակահար Ժոզեֆինա Էդերի հետ: Հետագայում նա միշտ ուղեկցել է ամուսնուն համերգային ճանապարհորդությունների ժամանակ և հաճախ ներկայացել է որպես նրա կոնցերտմայստեր: Հաջորդ տարում Անրի Վիյոտանը Ֆրանսուա Ֆետիսի, Շառլ Խանսենսի և իր ուսուցիչ Շառլ Բերիոյի հետ ընդունվում է Բելգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արվեստի բաժին` որպես պատվավոր անդամներ:
 
 
XIX դարի 30-ական թվականներից համերգներ է տվել տարբեր երկրներում։ 1838-ին առաջին անգամ հանդես է եկել [[Պետերբուրգ]]ում, ուր 1845-ից 1852 թվականներին եղել է պալատական մենակատար։ [[Ռուսաստան]]ում Վիյոտանը ստեղծել է իր լավագույն երկերը, դրանց թվում՝ ջութակի և նվագախմբի 4-րդ կոնցերտը, Ա․ Ն․ Վերստովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայի թեմաներով ֆանտազիան և այլն։