«Բարձրախոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարձրախոս''', խոսքի, երաժշտության և այլ հնչյունների վերարտադրման էլեկտրաձայնային կամ մեխանիկ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բարձրախոս''', [[խոսք]]ի, երաժշտության և այլ հնչյունների վերարտադրման էլեկտրաձայնային կամ մեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրամեխանիկական (ձայնային հաճախականության էլեկտրական [[տատանում]]ները փոխակերպում է [[դիաֆրագմա]]յի մեխանիկական տատանումների) և մեխանիկաձայնային (դիաֆրագմայի մեխանիկական [[տատանում]]ները փոխակերպում է [[ձայն]]ային դաշտի) [[համակարգ]]երից։ Բարձրախոսները լինում են էլեկտրադինամիկ (դինամիկ), էլեկտրական, պնեմատիկ, կոնդենսատորային, էլեկտրամագնիսական։ Լայն կիրառություն ունեն ձայնի վերարտադրման բարձրորակ հնչեղությամբ օժտված էլեկտրադինամիկ բարձրախոսները, որոնցում ձայնային հաճախականության [[հոսանք]]ը շրջահոսում է հաստատուն [[մագնիս]]ական դաշտում տեղավորված կոճը։ [[Կոճ]]ը տատանվում է իր առանցքի ուղղությամբ, իսկ կոճին միացված կոնաձև [[դիֆուզոր]]ը ճառագայթում է ձայնային [[ալիք|ալիքն]]եր։ էլեկտրադինամիկԷլեկտրադինամիկ բարձրախոսների [[նոմինալ]] հզորությունը 0,025-ից մինչե [[100]] վա է, իսկ վերարտադրման հաճախականության [[շերտ]]ը՝ 50-ից մինչեմինչև 12000 հց։ Պիեզոէլեկտրական բարձրախոսները հիմնված են հակադարձ պիեզոէլեկտրական էֆեկտի վրա։ Ձայնային հաճախականության փոփոխական [[լարում]]ը պիեզոտարրի մեջ առաջացնում է համապատասխան մեխանիկական ձեափոխությունձևափոխություն, որը փոխանցվում է կոնաձև դիֆուզորին։ Պնեմատիկ բարձրախոսներում ձայնային թույլ տատանումները ուժեղացվում են կոմպրեսորի առաջացրած [[օդ]]ային ուժեղ հոսքի մեխանիկական մոդուլացմամբ։
 
{{ՀՍՀ}}