«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Եվրասիա միջազգային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
== Պատմություն==
Հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թվականի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր: Իրականացնում է կրթություն ՀՀ որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում: 2005 թվականից անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS): Նույն թվականից սկսած՝ բուհը հետևում է միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և դրանց շրջանակներում իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների վերապատրաստում: 2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է [[ՈԱԱԿ|Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի]] կողմից և [[ՀՀ կրթության և գիտության նախարարություն|ՀՀ Կրթության և գիտության նախարարության]] կողմից՝ գնահատելով համալսարանի գործունեության համապատասխանությունը նոր ազգային և եվրոպական չափանիշներին (ESG -European Standards and Guidlines)<ref>http://eiu.am/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-2/</ref>: Համալսարանին կից գործում են նաև կրթական մի քանի կառույցներ՝ «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» և «Եվրասիա» վարժարանները։ ԵՄՀ–ը հեռավար ուսուցման կենտրոն է հիմնել ՀՀ [[Իջևան]] քաղաքում։
 
== Ֆակուլտետներ ==