«Հնդեվրոպական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կաղապարի ուղղում
Տող 34.
 
== Հայերեն ==
[[Հայերեն]]ը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։է։2005թ հայտի ռուս ժամանակակից լինգվիստ Սերգեյ Ստարոստինը իր ուսումնասիրություններում հանգել էր այն եզրակացության, որ հայերը 4000 տարեկան է ։Ըստ որոշակի ուսումնասիրություների հայերենը ունի սեռտ կապեր շումերական,խեթական,հուրիական և թոխարական մեռած լեզուների հետ։ Լեզվական ազգակցական կապեր ունի եվրոպայում բասկերի, նավարմերի,ալբանացիների,գերմանացիների,ֆրանսիացիների և սլավոնական լեզուների հետ։Մերձավոր արևելքում լեզվական ազգակցական կապեր ունի արամեացիների, պարսկերենի հետ։ Հայերենի զարգացումը բաժանվում է երկու շրջանի մախամաշտողյան և մաշտողյան շրջան։ Մաշտողյան շրջանը իր հերթին բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով ([[գրաբար]]) ավանդված է 5-րդ դարից, [[միջին հայերեն]] (կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու [[արևմտահայերեն]], որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն), ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա [[Ֆրանց Բոպպ]]ն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը Լագարդ և այլք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ [[Հայնրիխ Հյուբշման]]ի "Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen" («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում») աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է [[Հրաչյա Աճառյան]]ի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։
 
== Կելտական ճյուղ ==