«Հոլոքոստի ժխտում»–ի խմբագրումների տարբերություն

Հրեաների նպատակաուղղված զանգվածային ոչնչացման համանանման միանշանակ հայտարություններ են արել [[Հիտլեր]]ը, [[Հիմլեր Հայնրիխ|Հիմլեր]]ը և ավելի ցածր աստիճանի բազմաթիվ պաշտոնյաներ<ref name="qar01"/>:
 
Կոնկրետ փաստաթուղթ, որ կվկայեր հրեաների զանգվածային բնաջնջման ճշգրիտ ամսաթվի մասին, չի պահպանվել: Սակայն պատմաբանների մի մասը վստահ է, որ նման փաստաթուղթ եղել է, և այն ընդունվել է 1941 թվականի ամռանը: Մասնավորապես, «Եվրոպական հրեաների ողբերգությունը» դասագրքի հեղինակները համարում են, որ դա կարող էր լինել Հիտլերի բանավոր գաղտնի հրամանը<ref>{{книга|автор=Михман Д.|часть=Решение о массовом и систематическом истреблении евреев|заглавие=Катастрофа европейского еврейства|издание=1|место=Тель-Авив|издательство=[[Открытый университет Израиля]]|год=2001|том=3|страницы=57-59|isbn=965-06-0233-X}}</ref>: Նրանք հղում են կատարում գերմանացի պատմաբան Մարտին Բրոշատին, ով «Հիտլերի պետությունը» գրքում ուսումնասիրել է Գերմանիայի ղեկավարման համակարգը: Նույն կարծիքն է հայտնում նաև պատմաբան Հելմուտ Կրաուզնիկը: Ուրիշ գիտնականներ (մասնավորապես Ռաուլ Հիլբերգը և ինքը Մարտին Բրոշատը) ենթադրում են, որ նման փաստաթուղթն ի հայտ է եկել ավելի ուշ կամ էլ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Սակայն, ինչ էլ որ լինի, չի կարելի ժխտել հրեաների զանգվածային ոչնչացման գերմանական քաղաքանությունը<ref name="fridl">{{статья|автор=[[Фридлендер, Саул|Фридленедер С.]]|заглавие=От антисемитизма к уничтожению: историография нацистской политики по отношению к евреям и попытка интерпретации|ссылка=http://www.electroniclibrary21.ru/other/yad_vashem/Vol.2.rar|автор издания=Даниил Романовский, Давид Зильберкланг|издание=Яд ва-Шем: исследования|тип=сборник|место=Иерусалим|издательство=[[Яд ва-Шем]]|год=2010|том=2|страницы=31-76|issn=1565-9941}}</ref>: Քրիստոֆեր Բրաունինգը կարծում էր, որ տեղահանման ծրագրից բնաջնջման ծրագրին անցումը կատարվել է 1941 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին<ref> [http://www1.yadvashem.org/yv/ru/pdf/yad_vashem_studies/browning.pdf По поводу моей книги «Истоки „окончательного решения“»: замечания об «окончательном решении», его предпосылках и важнейших последствиях]</ref>:
 
Պատմաբանների մեծամասնության մոտ կասկածներ չկան, որ Հիտլերը անձնապես մասնակից է եղել հրեաների զանգվածային բնաջնջման ծրագրին<ref name="hitler"/>: Մասնավորապես, հրեա պատմաբան [[Սաուլ Ֆրիդլենդեր]]ը բերում է այնզաց խմբերի անձնական հաշվետվության օրինակներ և Ուկրաինայի Ռովնո շրջանում կենդանի մնացած հրեաների ոչնչացման` Հիտլերի ուղղակի հրամանը 1942 թվականին: Բացի այդ, ինքնասպանության նախօրեին` 1945 թվականի ապրիլի 29-ին, Հիտլերը հրեաների ոչնչացումը համարել է [[Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում|նացիոնալ-սոցիալիստների]]` մարդկությանը թողած մեծագույն ծառայությունը<ref name="fridl"/>:
10 528

edits