«Գողացված նամակը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:
 
== Հրատարակում և կարծիքներ ==
Պոյի դետեկտիվ պատմվածքներից «Գողացված նամակը» համարվում է ամենաստացվածը, քանի-որ պատմվածքը մաքրված է [[գոթական գրականություն|գոթական գրականության]] մնացուկներից<ref>{{cite web|author=|date=|url=http://www.cliffsnotes.com/study_guide/literature/Poe-s-Short-Stories-Summary-Analysis-and-Original-Text-The-Purloined-Letter-.id-145,pageNum-94.html|title=Summary, Analysis, and Original Text "The Purloined Letter"|publisher=CliffsNotes|accessdate=2010-08-08|lang=en|deadlink=404|archiveurl=https://web.archive.org/20100301133910/www.cliffsnotes.com/study_guide/literature/Poe-s-Short-Stories-Summary-Analysis-and-Original-Text-The-Purloined-Letter-.id-145,pageNum-94.html|archivedate=2010-03-01}}</ref>: Առաջին անգամ «Գողացված նամակը» հայտնվել է ''The Gift for 1845'' ամսագրում 1844 թվականին, իսկ հետո տպագրվել է այլ թերթերում և ամսագրերում:
 
[[1844 թվական]]ի [[մայիս]]ին Էդգար Ալլան Պոն նամակ է ուղարկում Ջեյմս Ռասսել Լոուելլին, որում խոստովանում է, որ համարում է այս պատմվածքը ամենալավը այն ամենից, որը գրել է տրամաբանական հետևաբանությունների ոգով: Երբ պատմվածքը հրատարակվել էր ''The Gift'' ամսագրում, խմբագիրը բնութագրեց այն ինչպես հրաշալի պատկերազարդում այն բանի, թե «որքան զվարճալի կարող է լինել մի մարդու ներսի երկու անհատականությունների ֆանտազիաների խաղը»<ref>{{книга|автор = Phillips, Mary E.|часть = |заглавие = Edgar Allan Poe: The Man. Volume II|оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место = Chicago|издательство = The John C. Winston Co.|год = 1926|том = |страницы = 930–931|страниц = |серия = |isbn = |тираж = }}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
610

edits