«Գողացված նամակը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
# Նամակը մինչ այս պահը նախարարի ձեռքերում է, քանի-որ նամակին տիրապետելն ավելի շատ իշխանություն է տալիս, քան դրա օգտագործումը:
# Նամակը հենց այդ պահին ներկայացնելու հնարավորությունը նույնպիսի կարևոր պայման է, ինչպես նամակի տիրապետումը:
 
Ոստիկանապետը խոստովանում է, որ ոստիկանները նախարարի տան խուզարկում են արել, սակայն ոչինչ չեն գտել: Նրանք նայել են նույնիսկ պաստառների ետևում և գորգերի տակ: Ոստիկանապետի մարդիկ խուզարկել են բոլոր սեղանները և աթոռները մանրադիտակով, բայց ոչ մի հետք չեն հայտնաբերել, որ ինչ-որ մեկը խախտել էր դրանց ամբողջականությունը:
 
Դյուպենը խնդրում է ոստիկանապետին տալ նրան նամակի պարունակության ավելի մանրամասն նկարագրություն: Տալով նկարագրությունը՝ Ժիսկեն հեռանում է Դյուպենի մոտից: Նրա բացակայության ժամանակ Դյուպենը և պատմողը քննարկում են ոստիկանների պահվածքը՝ կապված խուզարկումների հետ:
 
Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:
610

edits