610
edits
(Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~}} {{Տեղեկաքարտ Գիրք}} «'''Գողացված նամակը'''» ({{lang-en|The Purloined Letter}}), ամերիկացի գրո...»:) |
|||
{{Տեղեկաքարտ Գիրք}}
«'''Գողացված նամակը'''» ({{lang-en|The Purloined Letter}}), [[ԱՄՆ|ամերիկացի]] գրող [[Էդգար Ալլան Պո]]յի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է [[1844 թվական]]ին: Պատմվածքը հանդիսանում է երևակայական խուզարկու Օգյուստ Դյուպենի մասին երեք պատմվածքների շարքից երրորդը, որը հաջորդում է [[Սպանություն Մորգ փողոցում (պատմվածք)|Սպանություն Մորգ փողոցում]] և [[Մարի Ռոժեի գաղտնիքը]] պատմվածքներին: Երեք պատմվածքներն էլ համարվում են դետեկտիվ ժանրի կարևոր ստեղծագործություններ:
== Սյուժե ==
Անհայտ պատմողը, ում անունից պատմվում է ստեղծագործությունը, ֆրանսիացի խոըզարկու Օգյուստ Դյուպենի հետ քննարկում է նրա ամենահետաքրքիր հետաքննությունները: Այդ ժամանակ նրանց միանում է ոստիկանապետ Ժիսկեն, ով Դյուպենի համար գործ ուներ:
Ոմն օրիորդի հյուրասենյակից նամակ էր գողացված, որը վարկաբեկիչ տվյալներ էր պարունակում: Հայտնի է, որ նամակը գողացել է ոմն նախարար Դ.: Նա եղել է սենյակում, տեսել է նամակը և փոխարինել է այն մեկ այլ ոչ կարևոր նամակով: Դ.-ն նամակով շանտաժի է ենթարկում իր զոհին:
Ոստիկանապետն անում է երկու հիմնարար եզրակացություններ, որոնց հետ էլ համաձայնվում է Դյուպենը.
# Նամակը մինչ այս պահը նախարարի ձեռքերում է, քանի-որ նամակին տիրապետելն ավելի շատ իշխանություն է տալիս, քան դրա օգտագործումը:
# Նամակը հենց այդ պահին ներկայացնելու հնարավորությունը նույնպիսի կարևոր պայման է, ինչպես նամակի տիրապետումը:
|
edits