«Մայքրոֆթ Հոլմս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մայքրոֆթ Հոլմս''' ({{lang-en|Mycroft Holmes}}), [[Արթուր Կոնան Դոյլ]]ի պատմվածքների հերոս, հայտնի հետախույզ [[Շերլոկ Հոլմս]]ի ավագ եղբայրը:
 
== Բնութագիր ==
Ունենալով դեդուկտիվ մտածողության ավելի լայն հնարավորություններ, քան իր կրտսեր եղբայրը, Մայքրոֆթը, այդուհանդերձ, չի աշխատում որպես հետախույզ, այդ իսկ պատճառով նա ֆիզիկապես միտված չէ հասկանալու իր ենթադրությունների ճշմարտացիությունը:
 
Բարձր պաշտոն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի կառավարությունում: Դրան զուգընթաց, երբևիցե չի բացահայտվում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում նա: Դեռ սկզբնական շրջանում, երբ [[Շերլոք Հոլմս]]ը և [[Բժիշկ Վաթսոն|Դոկտոր Վաթսոնը]] դեռ այդքան մտերիմ չէին, խոսակցություններից մեկի ժամանակ Շերլոքը նշում է, որ իր եղբայրը «նախարարություններից մեկում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները»: Շերլոքը, պատմվածքներից մեկում, Վաթսոնի հետ զրույցի ժամանակ, այսպես է նկարագրում իր եղբորը.
 
<blockquote>
Նա ծառայության մեջ է գտնվում բրիտանական կառավարությունում: Եվ ճիշտ է այն պնդումը, որ նա հենց բրիտանական կառավարությունն է: <…> Մայքրոֆթը տարեկան ստանում է 450 ֆունտ, ունի ենթակա կարգավիճակ, չունի ոչ մի կաթիլ պատվասիրություն, հրաժարվում է տիտղոսներից և կոչումներից, և, այդուհանդերձ, նա ամենաանկախ մարդն է ողջ Անգլիայում: <…> Կարելի է ասել, որ նա ունի հատուկ ամպուլա, և նա ինքն է իր համար այն ստեղծել: <…> Նրան տրամադրում են բոլոր դեպարտամենտների եզրակացությունները, նա այն կենտրոնն է, այն հաշվեքննիչ պալատը, որտեղ պահպանվում է ընդհանուր բալանսը: <…> Նրա ուղեղում ամեն ինչ դասակարգված է և կարող է ներկայացվել ցանկացած պահի: Մի անգամ չէ, որ նրա մեկ բառը լուծել է պետական քաղաքականության հարցը: Նա ապրում է քաղաքականության մեջ, նրա բոլոր մտքերը կապված են պետության հետ:
</blockquote>
 
Հոլմսը նաև նշում է, որ Մայքրոֆթի մասնագիտացմումը համարվում է ''«ամեն ինչ իմանալը»'': Ինչպես Շերլոքը, Մայքրոֆթը նույնպես լավ տիրապետում է «դեդուկտիվ մեթոդիկն»: Ընդորում, նա ավելի լավ է տիրապետում մեթոդին, քան կրտսեր եղբայրը, սակայն չի օգտագործում որպես աշխատանքային գործիք: Ահա, թե ինչ է ասում Շերլոքը այս փաստի վերաբերյալ. ''«Եթե հետախույզի արվեստը սկսվեր և ավարտվեր բազկաթոռի վրա նստած մտածելով, ապա իմ եղբայր Մայքրոֆթը կլիներ հանցագործությունների բացահայտման աշխարհի մեծագույն մասնագետը: Սակայն նա չունի պատվասիրություն և էներգիա»'': Մայքրոֆթը համարվում է նաև Ուայթհոլի «Դիոգենես» ակումբի անդամ, որը միավորում է [[Լոնդոն]]ի ամենաքիչ շփվող մարդկանց: Մայքրոֆթը Շերլոքի հետ հազվադեպ է շփվում: «Բրյուս Պարտինգտոնի գծագրերը» պատմվածքի մեջ, Շերլոքը նշում է, որ Մայքրոֆթը միայն մեկ անգամ է եկել [[Բեյքեր սթրիթ]], այն դեպքում, երբ Շերլոքը արդեն 10 տարի ապրում էր այդ հասցեով: Մայքրոֆթը Շերլոքին անվանում է «տղաս», իսկ հետախույզը ավագ եղբորը անվանում է «սիրելի Մայքրոֆթ»:
 
Մայքրոֆը համարվում է նաև «Դիոգենես» ակումբի անդամ, որի հավաքներին միշտ մասնակցում է: Շերլոքը, ենթադրաբար, ծնվել է 1854 թվականին: Այդ մասին խոսվում է [[Արթուր Կոնան Դոյլ]]ի «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքում, որտեղ նշվում է, որ Մայքրոթը Շերլոքից մեծ է յոթ տարով, հետևաբար Մայքրոֆթ Հոլմսը ծնվել է 1847 թվականին:
 
Մայքրոֆթը հայտնվում կամ հիշատակվում է Կոնան Դոյլի չորս՝ «Դեպք թարգմանչի հետ», «Հոլմսի վերջին գործը», «[[Դատարկ տուն (պատմվածք)|Դատարկ տունը]]» և «Բրյուս Պարտինգտոնի գծագրեր» պատմվածքներում: Ինչպես նշում է եղբայրը, նա համարվում է «խնդիրների նստած լուծող»՝ օգնելով Շերլոքին գտնել լուծումներ և ապացույցներ: Իրականում Մայքրոֆթը ունի լուրջ թերություն, չնայած իր դեդուկտիվ տաղանդին: «Դեպք թարգմանչի հետ» պատմվածքում նա մեծ սխալ է թույլ տալիս, որի պատճառով կարող էր զոհվել հաճախորդը:
 
=== Արտաքին տեսք ===
 
«Բրյուս Պարտինգտոնի գծագրեր» պատմվածքում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1895 թվականի նոյեմբերին, Մայքրոֆթ Հոլմսը նկարագրվում է այսպես.
<blockquote>
Հաղթանդամ, նույնիսկ ծանր, նա թվում էր ֆիզիկական մեծ պոտենցիալ ուժի մարմնավորում, սակայն այդ հաղթանդամ մարմնի վրա վեր էր խոյացած գլուխ, որն ուներ մտածողի լայն ճակատ, թափանցող, պողպատի գույն ունեցող հիասքանչ աչքեր, խիստ գծված հիանալի շուրթեր և այնքան բարակ դիմախաղ, որ դուք արագ մոռանում էիք հաղթանդամ մարմնի մասին և մտածում էիք նրա ունեցած ուժեղ ինտելեկտի մասին:
</blockquote>
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]