«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Եվրասիա միջազգային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

}}
 
'''Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)''' [[բարձրագույն ուսումնական հաստատություն]] [[Հայաստան]]ում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է [[1996 թվական|1996]] թվականին: Համալսարանին կից գործում են նաև կրթական մի քանի կառույցներ՝ «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» և «Եվրասիա» վարժարանները։ ԵՄՀ–ը հեռավար ուսուցման կենտրոններ է հիմնել ՀՀ [[Նոյեմբերյան]] և [[Իջևան]], ինչպես նաև [[Ռուսաստան]]ի Դոնի-Ռոստով քաղաքներում։ Հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության ([[UNESCO]]) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ<ref>http://www.unesco.org/iau/onlinedatabases/list_data/a-nw.html#Armenia</ref>։
 
== Պատմություն==
[[2011 թվական]]ից ի վեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է «[[Էրազմուս Մունդուս]]» երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: Ծրագրերի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով համալսարանը [[Եվրամիություն|Եվրամիության]] կողմից կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 2015 թվականից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվել են և այժմ իրականացվում են «Էրազմուս +» անվանման ներքո։ ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման 6 ծրագրեր՝ Վարշավայի բնական գիտությունների, Վարշավայի տնտեսագիտության, Թուրքիայի մերձավոր արևելքի, Չեխիայի Մասարիկ, Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս, Տեսալոնիկի Արիստոտել համալսարաններում<ref>http://eiu.am/%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/</ref>:
 
== Տես նաև ==
 
== Տես նաև ==
[[Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ]]