«Նիլս Բոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.dasaran.am/ +https://www.dasaran.am/)
No edit summary
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Նիլս Բորը [[1907]] թ-ինթվականին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ [[Ջորջ Թոմսոն]]ի և [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ի լաբորատորիաներում։ Կատարված հետազոտությունների հիման վրա [[1913]] թ-ինթվականին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի ք[[վազիդասական տեսություն]]ը։ [[1916]] թ-իցթվականից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի [[տեսական ֆիզիկա]]յի ամբիոնը, իսկ [[1920]] թ-իցթվականից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։
 
Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը [[դասական ֆիզիկա]]ն խոր ճգնաժամ էր ապրում։ Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե՜ նրա կառուցվածքը, թե՜ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ։ [[Քվանտ]]ը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է։ Այդպես Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը՝ նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա։ XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար [[1922]] թ-ինթվականին Բորին շնորհվեց [[Նոբելյան մրցանակ]]։ Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ [[Վ. Հայզենբերգ]]ը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան։
 
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։ Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները։ Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո՜չ տարիք, ո՜չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են։ Գլխավորը ճշմարտությունն է և գիտության զարգացումը։ Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ։ Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով՝ մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից։ Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա միշտ կոչ էր անում արգելել միջուկային զենքը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նիլս_Բոր» էջից