«Ընձուղտատիտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
"Giraffatitan_Tendaguru.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ellin Beltz մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Giraffatitan Tendaguru.jpg:
Տող 24.
'''Ընձուղտատիտան''' (լատիներեն Giraffatitan brancai), հսկայական դինոզավր զաուրոպոդ, որը պատկանում է [[բրախիոզավրիդներ]]ի ընտանիքին։ Նկարագրվել է [[1914]] թվականին [[Վերներ Էրնստ Մարտին Յանենշ]]ի կողմից՝ Brachiosaurus brancai անվան տակ։ Հայտնաբերվել է վաղ յուրայի ժամանակաշրջանի Տենդագուրու կոչվող շերտից, որը գտնվում է [[Տանզանիա]]յում<ref>W. Janensch. 1914. Übersicht über die Wirbeltierfauna der Tendaguru-Schichten [Overview of the vertebrate fauna of the Tendaguru beds]. Archiv für Biontologie 3:81-110.</ref>։ [[կմախք]]ը մոնտաժվել է [[Բեռլին]]ի Բնական պատմության թանգարանում և հանդիսանում է երբևիցե մոնտաժված ամենամեծ [[Դինոզավրեր|դինոզավրի]] կմախքը (որպես ռեկորդակիր մտցված է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]])։
Որպես առանձին ցեղ առանձնացվել է Ջ. Օլշեվսկու կողմից 1991 թվականին, բայց այդ ներդրումը չստացավ լայն ճանաչում և այս ցեղը հաճախ դիտվում է որպես [[Brachiosaurus]]<ref>Glut, Donald F. 1997. «Brachiosaurus». Dinosaurs: The Encyclopedia. McFarland & Company. p. 218.</ref> ցեղին հոմանիշ։ Ընձուխտատիտանների ցեղի առանձնացումը պայմանավորված է գանգի և կմախքի առանձնահատկություններով։ [[Բրախիոզավրիդներ]]ից առանձնանում է համեմատաբար մարմնի պարզ կառուցվածքով։ Ընդամենը 25 մետր երկարությամբ մարմինը կշռում էր մոտ 15-30 տոննա, իսկ բարձրությունը կարող էր գերազանցել 15 մետրը, բայց ներկայիս հաշվարկներով այս կենդանիները չէին կարող իրենց վիզը պահել ուղղահայց վիճակում հետևաբար՝ ունեցել են ավելի կարճ վիզ։ Ի տարբերություն ամերիկյան բրախիոզավրի, այս դինոզավրերի տեսակը հայտնի է գտնված տարբեր չափերի կմախքներով, ինչպես նաև ապրել է խմբերով([[հոտ]]երով)։ Այս դինոզավրերը բնորոշ են Տենդագուրու շերտին։ Հավանական է, որ սնվել են ծառերի տերևներով։ Գանգի կատարը ավելի վեր է, քան ամերիկյան տեսակի մոտ և ենթադրվում է, որ ծառայել է ջերմակարգավորման կամ վոկալիզացիայի համար (կատարի վրա կարող էին լինել մաշկային ձայնային պարկեր)։ Ավելի հին վերականգնված մոդելների համաձայն ենթադրվում էր, որ այս կենդանիները լավ լողորդներ են, բայց այժմ այդ կարծիքը հերքվում է, որը պայմանավորված է ընձուղտի մարմնի նմանությամբ և կարճ մատներով։ Ավելի լավ է ուսումնասիրված ամերիկյան տեսակը և հաճախ անվանվում է «բրախիոզավր»։
 
[[Պատկեր:Giraffatitan Tendaguru.jpg|thumb|left|Ընձուղտատիտանի հայտնագործումը 1909 թվականին Գերմանական Հարավային Աֆրիկայի տարածքում]]
[[Պատկեր:Naturkundemuseum Brachiosaurus brancai.jpg|thumb|աջից|Ընձուղտատիտանի կմախքը Բեռլինյան թանգարանում]]
[[Պատկեր:Skull of Brachiosaurus brancal in Berlin.JPG|thumb|left|Ընձուղտատիտանի Գանգը և Գինեսի ռեկորդների սերտիֆիկատը Բեռլինյան թանգարանում]]