«Եղնասիրտ»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի տեսակ
Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox |name= Եզնասիրտ |image file = Annona_reticulata_Blanco1.197.png |image title = |image descr = |regnum = Բույսեր |divisio = Ծածկասերմեր...»:
(Տարբերություն չկա)

18:02, 17 Նոյեմբերի 2017-ի տարբերակ


Եղնասիրտը (լատին․՝ Annona reticulata)՝ դա անոնազգի ցեղի փոքր տերևաթափ կամ կիսամշտադալար ծառ է: Նա ավելի շատ ճանաչված է իր մրգերով, որը կոչում են, այսպես ասաց, Կրեմե խնձորներ: Այդ նույն անվամվ հայտնի են նաև մի քանի այլ տեսակների նույն ցեղից. A. cherimola' և A. squamosa: Սակայն Կրեմե խնձորից բացի Եղնասիրտը հայտնի է նաև Եզնասիրտ, Ցանցավոր քնարենի, Ցլասիրտ, Քրթի, Քաղցրաքրթի անուններով: Մրգի բույրը քաղցր է և հաճելի, սակայն գրավչությամբ A. cherimola -ից ավելի պակաս է:

Եզնասիրտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Կղբածաղկավորներ
Ընտանիք Անոնազգիների
Ցեղ Քնարենի
Տեսակ Եղնասիրտ
Լատիներեն անվանում
Annona reticulata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրությունը

Եղնասիրտը փոքր տերևաթափ կամ կիսամշտադալար ծառ է, որը հասնում է 8 մետրից (26 ֆուտ) մինչև 10 մետր (33 ֆուտ) երկարությանը, բաց կամ անկանոն սաղարթի ծածկույթով

Ցողունը և տերևները Տերևները մազազուրկ են, հարթ, սուր ծայրով: Երկարությունը հասնում է 10 սմ (3,9 դյույմ) մինչև 20 սմ (7,9 դյույմ), լայնությունը ՝ 2 սմ (0,79 դյույմ) մինչև 7 սմ (2,8 դյույմ):

Ծաղիկները Դեղնականաչ ծաղիկները սովորաբար գտնվում են բույլերում, որոնց տրամագիծը 3-4 դյույմից հասնում է 3 սմ-ի (1,2 դյույմ): Բույլում երեք երկար արտաքին թերթեր են և երեք շատ փոքր ներքին թերթեր:

Պտուղները Եղնաստրի պտուղները բարդ կառուցվածային են, սրտաձև, կլորավուն, երկարավուն կամ անկանոն ձևերով: Չափսերը տատանվում են 7 սմ մինչև 12 սմ, կախված սորտից: Հասած պտուղը,կախված սորտից, դարչնագույն է կամ դեղնավուն, կարմիր փայլով և տարբեր աստիճանի ցանցանման գծերով: Պտուղը կարող է լինել հյութալի և շատ բուրավետ, բայց և այնպես պինդ և վանող համով: Քաղցրահամ է և հաճելի, նմանություն է տալիս «տնական» եփած կրեմի: Պտղի ներսում կա կրեմե մանրաթելային պտղամիս, սև-շագանակագույն կամ սև փայլուն սերմերով:

Պտղատվություն Ծառերի բերքատվությունը սկսվում է տնկելուց 3-4 տարի անց: Միջին հաշվով մի հատ ծառ տալիս է 50-100 պտուղ տարվա ընթացքով, որոնք հասունանում են հուլիսին:

Տարածվածությունը և բնական միջավայրը

Հնարավոր է , որ Եղնասիրտի հայրենիքն է Կարիբյան ավազանը և Կենտրոնական Ամերիկան: Ներկայումս եղնասիրտը պանտրոպիկական է և կարող է աճել 0 մետրից մինչև 1500 մետր բարձրության վրա Կենտրոնական Ամերիկայի շրջաներում: Եղնասիրտը աճեցվում է բազմաթիվ տրոպիկական երկրներում, նաև վայրի տեսակով աճում է երկրագնդի տարբեր մասերում՝ Հարավարևելյան Ասիայում, Թայվանում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում, Ավստրալիայում և Աֆրիկայում:

Աճեցվում է երկրագնդի տարբեր մասերում ընդգրկելով Հարավարևելյան Ասիան, Թայվանը, Հնդկաստանը, Ավստրալիան և Արևմտյան Աֆրիկական:

Հայրենիք
Նեարկտիկա:
Կենտրոնական Մեքսիկան: Վերակրուս
Նեոտրոպիկներ:
Կենտրոնական Ամերիկա: Բելից, Չիապաս, Կոստա Ռիկա, Գվատեմալա, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա
Կարիբյան ավազանը: Դոմինիկյան Հանրապետություն, Գվադելուպա, Հայիթի, Մարտինիկա, Պուերտո Ռիկո, Տրինիդադ և Տոբագո, Ճամայկա, Կուբա
Հարավային Ամերիկայի հյուսիսը: Գայանա, Վենեսուելա
Բրազիլիա: Ակրե, Ամազոնիա, Բահիա, Մատու Գրոսու, Մինաս Ժերայս, Պարա, Ռիու Գրանդի դու Սուլ, Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու
Հարավային Ամերիկայի արևմուտքը: Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Սալվադոր, Պարագվայ

Սննդարար նյութերի աղյուսակ

Սննդարար նյութերի աղյուսակ
Էներգիական արժեք, kkal
Հիմնական բաղադրիչներ, %
Սննդամթերքի էներգետիկ արժեք423 kJ (101 kcal)
Սպիտակուցներ1,7
Ճարպեր0,6
Ածխաջրեր25,2
Վիտամիններ, mg
Վիտամին B10.08
Վիտամին B20.1
Վիտամին B30,5
Վիտամին B50.135
Վիտամին B60.221
Վիտամին C19.2
Միներալներ, mg
Կալցիում, Ca30
Երկաթ, Fe0.71
Մագնեզիում, Mg18
Ֆոսֆոր, P21
Կալիում, K382
Նատրիում, Na4


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ