«Եղիշե Չարենցի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#GLAM
No edit summary
Տող 7.
== Պատմություն==
[[Պատկեր:Buildings in Yerevan 29, ArmAg (2).jpg|մինի|2016 թվականին թանգարանի մուտքի մոտ տեղադրվել է Չարենցի դիմաքանդակը (քանդակագործ՝ [[Գետիկ Բաղդասարյան]])]]
Թանգարանը բացվել է [[1975]] թվականի հունվարին։ [[1987]] թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության և [[Հայաստանի կառավարություն|Հայաստանի կառավարության]] որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում 2017 թվականի սեպտեմբերի տվյալներով ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի եւև նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ էլիբեկյանն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր Կամո Նիգարյանը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։
Տող 15.
[[Պատկեր:Yeghishe Charents' private Library (2).jpg|մինի|Եղիշե Չարենցի անձնական գրադարան]]
Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում: Ըստ բանաստեղծի դուստր [[Արփենիկ Չարենց]]ի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք: Չարենցի ձերբակալությունից հետո գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այժմ գրադարանում կա 1422 գիրք: Գրադարանը ներառում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով հազվագյուտ արժեքավոր գրքեր տարբեր մասնագիտությունների, արվեստի տարբեր ճյուղերի, կրոնների վերաբերյալ<ref name="Պերա Պրինտ">Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9</ref>:<br>
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ [[Մովսես Խորենացի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Նահապետ Քուչակ]], [[Ներսես Շնորհալի]], [[Սայաթ-Նովա]], [[Լեո]], [[Հովհաննես Թումանյան]], [[Վահան Տերյան]], [[Ավետիք Իսահակյան]], [[Միսակ Մեծարենց]], [[Բահաթուր Բահաթրյան]] և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն, լինելով հին արևելքի արվեստի ու գրականության գիտակ՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, [[Մարսել Պրուստ| Մարսել Պրուստ]]ի, Ասվագոշայի, [[ Լուիջի Պիրանդելլո]]յի, [[Կոնստանտին Բալմոնտ ]]ի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, [[Նիկոլայ Գոգոլ ]]ի, [[Պուշկին]]ի, [[Շպենգլեր]]ի, Տագոյի ստեղծագործություններով<ref name="Պերա Պրինտ" />:<br>
Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годи» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները<ref name="Պերա Պրինտ" />: