«Բոսնիական ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Bosnian_Crisis_1908.jpg with File:Le_Petit_Journal_Balkan_Crisis_(1908).jpg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name) · More accurat...
Տող 1.
{{Դեպքեր, որոնք բերեցին առաջին համաշխարհային պատերազմին}}
[[Պատկեր:BosnianLe Petit Journal Balkan Crisis (1908).jpg|thumb|right|220px|Ֆրանսիական ''[[Le Petit Journal]]''-ի շապիկը Բոսնիական ճգնաժամօ մասին. Բոլղարիայի արքայազն Ֆերդինանդը անկախություն է հռչակում և միանում է Ռուսական Ցարին և Ավստրիայի կայսր [[Ֆրանց Ժոզեֆ]]ը անջատում է Բոսնիան և Հերցեգովինան, մինչդեռ Օսմանյկան կայսրության սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ը այլ կողմ է նայում:]]
1908-1909 թվականների '''Բոսնիական ճգնաժամը''' այլ կերպ անվանում են '''Բաժանման ճգնաժամ''' կամ '''Առաջին բալկանյան ճգնաժամ''', սկսվեց 1908 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ [[Ավստրո-Հունգարիա]]ն հայտարարեց, որ Բոսնիան և Հերցեգովինան միացնում է իր կայսրությանը, որը մինչ այդ պատկանում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]]։ Այս միակողմանի գործողության ժամանակ Բուլղարիան իրեն հռչակեց անկախ Օսմանյան կայսրությունից, ինչը բերեց Մեծ տերությունների և բալկանյան մյուս երկրների՝ [[Սերբիա]]յի և [[Մոնտենեգրո]]յի զայրույթին։ 1909 թվականին [[Բեռլինի պայմանագիր (1878)|Բեռլինի պայմանագրում]] կատարվեցին որոշ փոփոխություններ, համաձայն որոնց կատարվածը համարվում էր անվերադառնալի փաստ և փորձվեց սրանով վերջ դնել ճգնաժամին։ Ճգնաժամը վատացրեց հարաբերությունները Ավստրո-Հուգարիայի մի կողմից և Սերբիայի ու [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] միջև մյուս կողմից։ Իտալացի պատմաբան [[Լուիջի Ալբետինի]]ն համարեց, որ այս ճգնաժամը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի պատճառներից մեկն էր։ Չնայած ճգնաժամը ավարտվեց Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական հաղթանակով, սակայն սրվեցին նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը սկսեց ավելացնել ռազմական ներուժը։