«Բաբելա-ասուրական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
 
== Գրական ժառանգություն ==
Աշխարհիկ և տաճարային շատ դպրոցներ եղել են շումերական մշակույթի կենտրոններ։ Գրագրությունը կամ դպրությունը համարվել է «կիրթ, պատվարժան մարդկանց շնորհ»։ Յուրացնելով շումերական գրականությունը (առասպելներ, զրույցներ, պոեմներ, դյուցազնապատումներ, ձոներ, հեքիաթներ, խրատներ, առածներ, ասացվածքներ, երդումներ, անեծքներ), սեմական գրագիրները վերամշակել և զարգացրել և այն։ Շումերական գրական ստեղծագործությունները հիմնականում պահպանվել են մ․թ․ա․ II հազարամյակի ընդօրինակություններում։ Առավել հայտնին է «[[Գիլգամեշ]]» պոեմը։ Գիլգամեշի, էնկիդուի[[Էնկիդու|Էնկիդուի]], Խումբաբայի զրույցները տարածված են եղել [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների մեջ։ Այդ դյուցազներգության մշակումները պահպանվել են շումերերեն, աքքադերեն, խեթերեն և խուրրիերեն։ Պոեմում գեղարվեստորեն զարգացվել է այն միտքը, որ մահվան հանդեպ սահմանափակ են նույնիսկ դյուցազունների հնարավորությունները, մահից խուսափելու ջանքերն անիմաստ են, ապարդյուն։ Մ․թ․ա․ 24-21 դարերին է վերագրվում [[Սարգոն Ա]] և Նարամսին թագավորների մեծագործությունների մասին շումերա-աքքադական հերոսական էպոսը։ Գրականության բնագավառում Ասորեստանն առանձնանում է միայն թագավորների ռազմական տարեգրություններով։ [[Աշուրբանիպալ|Աշշուրբանիպալ]] թագավորի օրոք (մ․թ․ա․ 680—669) [[Նինվե]]ի պալատական գրադարանում հավաքվել և պահվել են շումերա-աքքադական գրականության բազմաթիվ նմուշներ։ [[Ասորեստան]]ի պետական գրասենյակներում մ․թ․ա․ 1 հազարամյակում օգտագործվել է նաև արամեերենը՝ իբրև տարածված միջազգային լեզու։ Ասարհադոն թագավորի ժամանակներում է սկզբնավորվել իմաստուն Ախիքարի (տես Խիկար) մասին հայտնի զրույցը։
 
== Դիցարանը ==