«Erste Bank»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
== Ձևավորման և զարգացման պատմություն ==
 
[[Նապոլեոնյան պատերազմներ]]ի դժվար տարիներից հետո Ֆրանց I կայսրը մտադրություն է հայտնում, որ Գերմանիայի և Մեծ Բրաիտանիայի նմանությամբ Ավստրիայում նույնպես ձևավորվեն խնայողական դրամարկղեր:
 
Առաջինն ով որոշում է կազմակերպել այդ գործը Վիեննայի Սուրբ Լեոպոլդ եկեղեցու վանահայրն Յոհան Վապտիստ Վեբերն էր: 1819 թվականին նա հիմնում է Verein der Ersten österreichischen Spar-Casse բանկային հաստատությունը, որի առաջին մասնաճյուղը բացվում է նույն թվականի հոկտեմբերի 4-ին:
 
1993 թվականին, բանկերի մասին օրենքի փոփոխության համաձայն, ընկերությունը ձևափոխվում է՝ դառնալով Die Erste österreichische Spar-Casse-Bank AG անվանումով բաժնետիրական ընկերություն, կրճատ՝«Erste Bank»:
 
Նախկին հոլդինգը (AVS) ընդհանուր առմամբ փոխում է իր անվանումը Die Erste österreichische Spar-Casse Anteilsverwaltungssparkasse (AVS) և հաճախ կրճատ անվանվում որպես «Erste Group»: 2003 թվականին AVS-ի հիմքի վրա ստեղծվում է DIE ERSTE österreichische Spar-Casse Privatstiftung-ը ([[:de:ERSTE Stiftung]]):
 
== Միաձուլումը GiroCredit- ի հետ ==
1997 թվականից սկսած ժամանակահատվածում, երբ DIE ERSTE-ն թարմացնում է իր ռազմավարությունը, որպեսզի Կենտրանական և Արևելյան Եվրոպայում մանրածախ բիզնեսով զբաղվի, ընկերության հաճախորդների բազան 600 հազարից աճում է մինչև 17 միլիոնի: Դա առավելապես տեղի է ունենում մածաթիվ միաձուլումների և ձեռքբերումների արդյունքում, որոնցից ամենամեծը 1997 թվականին GiroCredit բանկի հետ միաձուլումն էր:
 
1997 թվականի հունիսի 27-ի դրությամբ Die Erste-ին միաձուլման արդյունքում միանում է GiroCredit-ը: Die Erste-ն և AVS-ը ձեռք են բերում Anteilsverwaltungssparkasse Zentralsparkasse-ի բաժնետոմսերի 51,1 %-ը, որը գումարվում է դրանց տնօրինության տակ նախապես գտնվող 26 % բաժնետոմսերի փաթեթին:
 
Ժառանգման ակտի միջոցով Die Erste-ն դառնում է GiroCredit-ի բոլոր իրավունքների և պարտավորությունների տնօրինողը: Միաձուլումը հավանության է արժանանում Die Erste-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 1997 թվականի օգոստոսի 21-ին և իրավական ուժ է ստանում 1997 թվականի հոկտեմբերի 4-ին ձեռնարկությունների ռեգիստրում գրանցվելուց հետո: Միևնույն ժամանակ Die Erste österreichische Spar-Casse - Bank AG-ն անվանափոխվում է Erste Bank der Oesterreichischen Sparkassen AG-ի:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Erste_Bank» էջից