«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 5499382 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.157.223.66 (քննարկում) մասնակիցը
Տող 35.
}}
 
'''Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը''' տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Երևանում։'''
 
== '''Պատմություն''' ==
'''1935 թվականի օգոստոսի 15-ին [[Երևան]]ի [[Ամիրյան փողոց (Երևան)|Ամիրյան]] 26 հասցեում բացվել է առաջին մասսայական գրադարանը, որի վարիչ է նշանակվել Թ. Բարխուդարյանը։ 1938 թվականին բացվել է գրադարանի ընթերցասրահը և գրադարանն ունեցել է շուրջ 1100 ընթերցող։
1941 թվականին գրադարանի վարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը, այնուհետև՝ Մարուսյա Աբգարյանը, 1949-1992 թթ.՝ Վարվառա Գևորգի Մարգարյանը։ 1955 թվականին գրադարանն անվանակոչվել է [[Ավետիք Իսահակյան]]ի անունով՝ [[Ավետիք Իսահակյան|Վարպետի]] ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ 1964 թվականին գրադարանում ստեղծվել է Կուլտուրայի ժողովրդական համալսարան՝ 4 ֆակուլտետով։ 1979 թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվել է Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձել է '''Ավետիք Իսահակյանի անվան։անվան'''։ Գրադարնի ենթակայության տակ էին գտնվում 47 գրադարան-մասնաճյուղերը։ 1992 թ. գրադարանի տնօրեն է նշանակվել Կարինե Տիգրանի Եղիազարյանը։ 1993 թ. բացվել են գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության բաժինները, 1993 թվականին՝ Ավետիք Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը։ 1993 թվականից Ավետիք Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են «Պատանի և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների» հանրապետական մրցույթ-փառատոներ։ 1995 թ. Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվել են մեծահասակներին (ԳԿ) և մանուկներին(ՄԳԿՀ) սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը դարձել է միավորված համակարգի կենտրոնական գրադարան։ Տնօրեն է նշանակվել Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը։ 1998 թ. [[Երևանի քաղաքապետարան]]ի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձել է համայնքային գրադարանների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն։ 2000 թ. հրատարակվել է գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրով։ 2001 թվականից գրադարանը դարձել է «Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամ։ 2002 թվականից այստեղ իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը։ 2002 թ. [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարության]] նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը վերակազմակերպվել է «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ի՝ իր 7 գրադարան-մասնաճյուղերով։
2004 թվականից գրադարանը դարձել է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» ծրագրի մասնակից, 2005 թ. ապրիլին բացվել է Հայաստանում առաջին «Ամերիկյան անկյունը»` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ<ref>[http://yerevan.americancorners.am/am/about-us Երևանի ամերիկյան անկյուններ]</ref>: 2005 թվականից գրադարանում գործում է մանկական թատերական ստուդիան: 2008 թվականի ապրիլին Հայաստանում գործող «Բրիտանական խորհրդի» աջակցությամբ կենտրոնական գրադարանում բացվել է «Բրիտանական կենտրոնը»: 2009 թ. [[Երևանի քաղաքապետ]]ի 2009 թ. սեպտեմբերի 7-ի թիվ 8141-Ա որոշմամբ «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի՝ իր 7 մասնաճյուղերով։
2010 թ. Գրադարանի Բաղրամյան-20 հասցեում գործող մասնաճյուղում բացվել է «Ասիական կենտրոնը»՝ Հայաստանում [[Հնդկաստան]]ի, [[Չինաստան]]ի, [[Լիբանան]]ի և [[Ղազախստան]]ի դեսպանատների աջակցությամբ։ 2010 թ. հրատարակվել է գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երրորդ գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրով։ 2013 թ. հունվարից «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղերում գործարկվում է էլեկտրոնային գրացուցակների "ALEPH" ծրագիրը։'''
 
== '''Բաժիններ''' ==
* '''Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին'''
* '''Տեղեկատու-մատենագիտական բաժին'''
* '''Գրականության համալրման և մշակման բաժին'''
* '''Գրացուցակների բաժին'''
* '''Սպասարկման բաժին'''
* '''Ընթերցասրահի բաժին'''
* '''Օտարալեզու գրականության բաժին'''
* '''Մամուլի բաժին'''
* '''Միջգրադարանային սպասարկման բաժին'''
* '''Ընթերցողների գրանցման և հաշվառման բաժին'''
* '''Հասարակական կապերի և միջոցառումների բաժին'''
* '''Տեխնիկական գրականության բաժին (Տիգրան Մեծի 30 հեռ.56-02-90)'''
* '''Մանկական գրականության բաժին'''
* '''Ջորջ Բայրոնի անվան Արվեստի գրականության բաժին (Մոսկովյան 31 /184 հեռ.53-35-93)'''
* '''Ֆոնդերի օգտագործման և պահպանման բաժին (Աթոյան անցուղի 9, շ.1 հեռ. 45-37-60, Էրեբունի 32/91 հեռ.45-9046)'''
* '''Գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժին'''
* '''Ամերիկյան անկյուն'''
* '''Բրիտանական կենտրոն'''
* '''Ասիական կենտրոն'''
* '''Կադրերի և ընդհանուր բաժին'''
* '''Կազմարարական բաժին'''
* '''Հաշվապահական հաշվառման բաժին'''
 
== '''Գրադարանի մասնաճյուղեր''' ==
* '''Թիվ 15 Սայաթ-Նովա 37 հեռ. 55-62-20'''
* '''Թիվ 21 Բաղրամյան 20 հեռ. 58-01-73'''
* '''Թիվ 27 Նորքի 5-րդ փ. 65 ԱՀԿ-ի շ. հեռ. 65-20-65'''
* '''Թիվ 28 Մամիկոնյանց 21 հեռ. 23-43-79'''
* '''Թիվ 29 Կոմիտաս 6 հեռ. 27-22-90'''
* '''Թիվ 33 Կիևյան 3 հեռ. 27-08-31'''
* '''Թիվ 36 Ն.Զարյան 19 հեռ. 32-60-38'''
 
== '''Հասցե''' ==
'''Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ [[Նալբանդյան փողոց]]ի 4/1 շենքում, հեռախոս՝ (+374-10)-589610։'''
 
== Ծանոթագրություններ ==