«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Iranian Revolution in Shahyad Square.jpg|մինի|395.99x395.99փքս|Ցույցեր Թեհրանում. 1979 թվական]]
'''Իրանի իսլամական հեղափոխություն''', '''1357 թվականի հեղափոխություն''' ([[Իրանական օրացույց|իրանական օրացույցով]]), իրադարձությունների շղթա [[Իրան|Իրանում]], որի արդյունքում տապալվեց միապետությունը և [[Շահ|շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամադ Ռեզա Փահլևիի]] իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինու]] գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
 
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը:
 
== Նախապատմություն ==