«Առևտրի համաշխարհային կենտրոն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Առևտրի համաշխարհային կենտրոն 1-ը''' (1 World Trade Center), որն առավել հայտնի որպես Ազատության աշտարակ, գտնվում է [[Նյու Յորք]]ի [[Մանհեթեն]] թաղամասում։ Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը՝ գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին, ինչպես նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր և ամբողջ [[Աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկ|աշխարհում բարձրությամբ չորրորդ երկնաքերը]]։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս [[2006]] թվականի [[ապրիլի 27]]-ին և ավարտվել են [[2013]] թվականի [[մայիսի 10]]-ին. 541 մետր բարձրությամբ շենքը դարձավ ԱՄՆ-ի ամենաբարձր կառույցը<ref>[http://ria.ru/world/20131112/976407208.html?utm_source=fb1 Առևտրի համաշխարհային կենտրոնի նոր շենքը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր կառույց]</ref>։ Բացումը տեղի է ունեցել [[2014]] թվականին։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը՝ 541 մետր։ Շինության բարձրությունը (1776 ֆուտ) ունի սիմվոլիկ նշանակություն. [[1776]] թվականին ընդունվեց [[Միացյալ Նահանգներ]]ի անկախության հռչակագիրը։ Շինության արժեքը գնահատվում է 3.9 միլիարդ ամերիկյան դոլար։
 
Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է [[2001]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր՝ նվիրված 2001 թվականի [[Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ|սեպտեմբերի 11-ի ահաբեկչության]] զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել [[2011]] թվականին նախագահներ [[Բարաք Օբամա]]յի և [[Ջորջ Բուշ կրտսեր]]ի (ում նախագահության օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։
 
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է [[երկաթբետոն]], [[պողպատ]] և [[ապակի]]։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած կառուցման աշխատանքները սկսվել էին [[2006]] թվականի [[ապրիլի 27]]-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է [[2008]] թվականի [[մայիսի 17]]-ին։