«Աննա Զեգերս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Քյոլն]]ի և [[Տայդելբերգ]]ի համալսարաններում։ 1933-1947 թվականներին ևղել է տարագրության մեջ ([[Ֆրանսիա]], [[Մեքսիկա]])։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928),«Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է [[Գերմանիա]]յի հայրենասերների անկոտրում հավատը գերմ․ ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական [[սոցիալիստական ռեալիզմ]]ի վարպետներից Է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ Է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՏ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ)և ԳԴՏ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։
 
== Ստեղծագործություններ ==