«Պուգաչով (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Աշարհագրություն ==
Գտնվում է բարձրադիր Քարե բլրակի վրա, Մեծ Իրգիզ գետի աջ ափին, Սարատով քաղաքից գտնվում է 246 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, իսկ Սամարայից՝ 170 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա: Քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է ռազմական օդանավակայան:
 
== Պատմություն ==
Ստեղծվել է 1764 թվականին հնադավանների կողմից, որպես Մեչետնայա արվարձան: Արվարձանը այդ ժամանակ ուներ մեկ փողոց: Ըստ 1765 թվականի մարդահամարի այնտեղ ապրում էին 264 հոգի արական սեռի ներկայացուցիչներ:
 
1772 թվականին Մեչետնայա արվարձանում է հայտնվել փախստական կազակ Եմելյան Պուգաչովը:
 
XIX դարի սկզբին Իրգիզում բնակչությունն այնքան էր շատացել, որ կայսրի հրամանագրով 1835 թվականի դեկտեմբերի 18-ին ձևավորվել էր անդրվոլգյան մասով այն ժամանակվա Սարատովի մարզի երեք նահանգ՝ Նիկոլաևսկի, Նովոուզենսկի և Ցարևսկի:Մեչետնայա արվարձանը վերանվանվել է Նիկոլաևսկ։Նոր նահանգային քաղաքի բացումը տեղի է ունեցել 1836 թվականի մայիսի 9-ին (նոր տոմարով՝ մայիսի 21-ին):
 
1917 թվականի նեյեմբերի 27-ին (դեկտեմբերի 10), քաղաքում առաջին անգամ ստեղծվել է խորհրդային կառավարություն, որը տևեց մինչև Չեխոսլովակիայի կորպուսի ապստամբությունը (քաղաքը բռնագրավվել է երկու օրում՝ օգոստոսի 20-ին և 21-ին, որից հետո այն խեղաթյուրվեց Չապաևի զորքերի կողմից)<ref>http://www.aif.ru/society/history/45031 От героя до героя. 5 фактов о городе Пугачёве. «Аргументы и Факты». Автор: Андрей Сидорчик, 16:37 09/07/2013</ref>։
 
1918 թվականի նոյեմբերի 11-ին Նիկոլաևսկ քաղաքը Վ․ Չապաևի նախաձեռնությամբ վերանվանվել է Պուգաչյով քաղաք՝ Պուգաչյովի բրիգադի պատվին<ref>[http://www.aif.ru/society/article/64935 От героя до героя. 5 фактов о городе Пугачёве. «Аргументы и Факты». Автор: Андрей Сидорчик]</ref>։ 1928 թվականի մայիսի 14-ին Սամարայի շրջանը վերացավ, և Պուգաչյով քաղաքը մտավ նորաստեղծ Վերին Վոլգայի կազմի մեջ, որը գոյատևել է մինչև 1928 թվականի հունիսի 11-ը։
 
Վերին Վոլգայի շրջանը վերածվեց Վերին Վոլգայի մարզի, որը գոյություն ունեցավ մինչև 1934 թվականի հունվարի 10-ը։
 
== Տնտեսություն ==
Ամենակարևոր արդյունաբերական ձեռնարկություններն են ալյուրի գործարանը, հացաբուլկեղենի, կաթնամթերքի, ոչ մետաղական շինանյութերի արդյունահանման և վերամշակման գործարան, ջարդող և տեսակավորող գործարան<ref>[http://www.pugachjov.ru/index.php?vm=103 Перечень предприятий Пугачёвского муниципального района]</ref>:
 
Ավելի վաղ Պուգաչյովի զինվորական օդանավակայանում տեղակայված է եղել վերապատրաստման ուղղաթիռային գունդ։ 2011 թվականին գունդը կազմացրվել է, անձնակազմը (800 մարդ) հեռացվել է<ref>[http://syzran-small.net/index.php?go=News&in=view&id=4027 Сызрань примет остатки Пугачёвского вертолётного полка]</ref>։