«Նիկոլ Դուման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1867]] թվականին [[Լեռնային Ղարաբաղ]]ի [[Ասկերան (շրջան)|Ասկերան]] շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում։
Ավարտել է [[Շուշիի թեմական դպրոց]]ը ([[1887]])։ Եղել է ուսուցիչ [[Հյուսիսային Կովկաս]]ի հայկական դպրոցներում, [[1894]] - [[1896]] թթ.՝ [[Թավրիզ]]ի և [[Սալմաստ]]ի վարժարաններում։ Մասնակցել է [[1894]] - [[1896]] թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։
[[1895]] թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է [[Վան]]։ [[1896]] թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է [[Խանասորի արշավանք]]ի ([[1897]], [[հուլիս]]) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով [[Կովկաս]]՝ ապրել է [[Բաքու|Բաքվում]]։ [[1904]] թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ [[Սասուն]]ին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։