«Արմեն Տիգրանյան (երգահան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Ստեղծագործական ուղի ==
1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «[[Անուշ|Անուշն»]] առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։
 
Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է [[1935]] թ-ին, իսկ [[1939]] թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։
Տող 28.
Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ<ref>[http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush7630c2a8639673e Տիգրանյանի գերեզմանաքարը Թոխմախի գերեզմանոցում]</ref>: Ըստ [http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush7630c2a8639673e hush.am] կայքի նա թաղված է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի հարևանությամբ։
[[Պատկեր:Plaque of Armen Tigranian - Yerevan.jpg|մինի|Արմեն Տիգրանյանի հուշատախտակը Երևանում]]
 
== Գրականություն Ա. Տիգրանյանի և նրա գործունեության մասին ==
* [[Մաթևոս Մուրադյան]], [[Ռոբերտ Աթայան]], Արմեն Տիգրանյան. կյանքը, երաժշտական-հասարակական գործունեությունը և ստեղծագործությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1955, 107 էջ։