«Շումերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում
Տող 1.
'''[[Շումերներ]]''' (սումերներ), հնագույն ժողովուրդ Հարավային [[Միջագետք]]ում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ. թ. ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են [[Եվրոպեոիդ ռասա|եվրոպեոիդ ռասայի]] [[Արմենոիդ ռասա|արմենոիդ]] խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ [[սեպագիր]]ը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել [[Արևմտյան Ասիա]]յի շատ երկրներում, այդ թվում` [[Արարատյան թագավորություն]]ում ([[Ուրարտու]]), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, [[բանահյուսություն]]ը, [[գրականություն]]ը, [[մշակույթ]]ը։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ [[շումերերեն]]ը` որպես գրոց լեզու, մինչև մ. թ. ա. 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է [[աքքադ]]ացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=598}}