«Գագիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
==Մանկություն և պատանեկություն==
Ծնվել է [[Երևան]]ում՝ [[ՍուրմալուՍուրմալուի գավառ]]ի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում է [[Ապարան]]ի մոտ գտնվող [[Լուսագյուղ]] բնակավայրը։ Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը։ Իսկ նրա մյուս պապը, մասնակցելով [[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ]]ին, հասել է մինչև [[Բեռլին]]՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
 
Խիզախությունը և արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվել է բռնցքամարտով Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Դինամո մարզական ընկերություն, ստացել էր սպորտի վարպետի կոչում և բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։ [[1984]] թվականին մեկնել է ծառայության խորհրդային բանակ։