«Ֆրանց Բեկենբաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ֆրանց Բեկենբաուեր''' ({{lang-de|Franz Anton Beckenbauer}}, [[սեպտեմբերի 11]], [[1945]], [[Մյունխեն]]), գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Աշխարհի ([[1974]]) և [[Եվրոպա]]յի ([[1972]]) չեմպիոն։ Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Այնուհետև անցել է մարզչական աշխատանքի։ [[1990]] թ-ին նրա ղեկավարած [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիայի ազգային թիմը]] դարձավ աշխարհի չեմպիոն։ Ստացել է ''Կայզեր'' մականունը։<ref>Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Ե., «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 12։</ref>
 
== Կյանքը ==
Ֆրանց Բեկենբաուերին համարձակ կարելի է համարել բավարիական խաղացող, քանի որ ծնվել է [[Մյունխեն|Մյունխենում]]: Նա այդ ակումբին տվեց գրեթե իր ամբողջ կյանքը, հասցրեց փառքի գագաթնակետին: 70-ական թվականներին Գերմանական ֆուտբոլը գտնվում էր վերելքի վրա: «Բավարիայի» հետ մրցակցում էր մյունխենգլադբախի «Բորուսիաան», որը 70-ականներին հինգ անգամ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր [[ՈՒԵՖԱ գավաթ|ՈՒԵՖԱ-ի գավաթը]]: Բեկենբաուերը Բունդեսլիգայում անցկացրել է 440 հանդիպում: Նրան անվանում են կոմբինացիոն ֆուտբոլի վարպետ: Նա հաճախ միանում էր հարձակողական գործողություններին: Ֆրանցը ամբողջությամբ տրվում էր խաղին և չէր հանդուրժում սիմուլյացիոն գործուղություններ ո՛չ իր թմակիցների, ո՛չ օտար խաղացողների կողմից: Պաուլ Բրայտները մի անգամ [[Բիլդ|«Բիլդ»]] հանդեսում պատմել է, որ ձայնը բարձրացնում էր այն խաղընկերների վրա, ովքեր դաշտոմ «գլուխ էին պահում»: 1977 թվականին տեղափոխվում է Նյու-Յորք, որպեսզի խաղա [[Կոսմոսում|«Կոսմոսում»]]:
 
== Աղբյուրներ ==