«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  10 տարի առաջ
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացոյց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարտյան հարթությունը` [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը` արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում` [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում` [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում` Վանանդի իշխանները։
 
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ` [[Ուրծ]]ի, [[Արած]]ի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են [[Ամատունիներ]]ը (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում` [[Խոսրով Կոտակ]]ի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս [[Վարաժնունի|Վարաժնունիներ]]ը և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների` նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]] (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը` [[Տուրուբերան]]ի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
 
VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
860

edits