«Նախապատմական Ավստրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
=== Հալշտատյան մշակույթ ===
{{Հիմնական|Հալշտատյան մշակույթ}}
Երկաթե դարի հնագույն ժամանակաշրջանը [[Եվրոպա]]յի մեծ մասում անվանվում է հայտնի գտածոների հայտնաբերման վայրի անվանումից՝ [[Հալշտատ]] ([[Վերին Ավստրիա]]): Հալշտատյան մշակույթում գերակշռում էին կելտերը և իլլիրացիները: Հալշտայն մշակույթի արևմտյան և արևելյան շրջանները առանձնացնում են Էնս, Իբս և [[Ինն (գետ)|Ինն]] գետերի հոսանքով: Արևմտյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում Լիգուրիայի ափամերձ վայրերում գտնվող հունական գաղութների հետ: Ալպերում Հալշտատյան մշակույթը շփվում էր [[էտրուսկներ]]ի և մի շարք այլ մշակույթների հետ, որոնք գտնվում էին ազդեցության տակ: Արևելյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում տափաստանային ժողովրդի հետ, որոնք բնակվում էին Կարպատներից մինչև հարավռուսինական տափաստաններ<ref name="Kiesslich J">Kiesslich J. et al. (2005), DNA Analysis on Biological Remains from Archaeological Findings - Sex Identification and Kinship Analysis on Skeletons from Mitterkirchen, Upper Austria. In: Interpretierte Eisenzeiten. Fallstudien, Methoden, Theorie. Tagungsbeiträge der 1. Linzer Gespräche zur interpretativen Eisenzeitarchäologie, eds. Raimund Karl - Jutta Leskovar (Studien zur Kulturgeschichte von Oberösterreich 18).</ref><ref>[http://www.archeologia.ru/Library/Book/4328c83fbe60/Info Монгайт А. Л. Археология Западной Европы. Бронзовый и железный век. — М.: Наука, 1974. — 408 с. 3.400 экз.]{{ref-ru}}</ref>:
 
Հալշտատյան մշակույթի հիմնական ապրանքներից մեկը աղն էր, որով առատ էին այդ հողերը: Հալշտատյան թաղումներում հայտնաբերվել են ներմուծված շքեղության առարկաներ, որոնք ծագել են Հյուսիսային և Բալթիկ ծովերից մինչև Աֆրիկայի տարածաշրջաններ: Ավստրիայի տարածքում հնագույն գինու նմուշը գտնվել է [[Բուրգենլանդ]]ի Ցագերսդորֆի կուրգանյան թաղումներում: Կրոնական արվեստի հուշարձան է հանդիսանում Շտիրիայում գտնված Շտրետվերգյան երկրպագության ձիասայլը<ref name="Kiesslich J"/><ref>Markus Egg: Neues zum Fürstengrab von Strettweg. 1991.{{ref-de}}</ref><ref>Markus Egg, Gerhard Stawinoga: Das hallstattzeitliche Fürstengrab von Strettweg bei Judenburg in der Obersteiermark. Römisch-Germanisches Zentralmuseum, Forschungsinstitut für Vor- und Frühgeschichte, 1996, ISBN 3-88467-036-0.{{ref-de}}</ref><ref>[http://www.aeiou.at/aeiou.encyclop.s/s922018.htm Strettweger Kultwagen.]{{ref-de}}</ref><ref> Hoops J. [https://books.google.ru/books?id=v7Y2N6PBiZcC&pg=PA447&lpg=PA447&source=bl&hl=ru#v=onepage&q&f=false Reallexikon der germanischen Altertumskunde. Band 13.] — Berlin: Walter de Gruyter, 1999. — 653 S. — ISBN 3-11-016315-2. — P. 447.{{ref-de}}</ref>: