«Կատարսիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
== Նոր ժամանակների վերլուծություններ ==
Արիստոտելյան կատարսիսի գաղափարը նոր զարգացման խթան ունեցավ [[Վերածնունդ|վերածննդի]] դարաշրջանում: Ողբերգության դաստիարակչական ազդեցությունը զարգանում էր որպես մարդկային կրքերի մաքրման միջոց: Այդ ժամանակահատվածում զարգանում էր նաև, այսպես ասած, կատարսիսի [[Հեդոնիզմ|հեդոնիստական]] ըմբռնումը, այսինքն՝ անմիջապես հաճույքի համար բարձր գեղագիտական ապրումների ընկալումը:
XIX դարի վերջում կատարսիսի գաղափարը նշանակալի տարածում գտավ [[հոգեբանություն]]ում և [[հոգեթերապիա]]յում: Որոշիչ էր նաև, որ [[ՋոզեֆՅոզեֆ Բրեյեր]]ն ու [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը օգտագործեցին այն իրենց տեսությունում և հոգեթերապևտիկ պրակտիկայում: Մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ հիվանդին հասցնում էին [[հիպնոս]]ային վիճակի, որտեղ հնարավոր էր ստանալ [[Ախտաբանություն|ախտաբանական]] հիշողությունների և տարբեր [[Տրավմա|տրավմատիկ]] ապրումների մասին ինֆորմացիա: Արդյունքում, հիվանդի մոտ առաջացած հիշողությունները տանում են ախտածին էֆեկտների ազատագրման, նաև հնարավոր է վերացնել հիստերիկ ախտանշանները: Ֆրոյդի ուսմունքում «կատարսիս» տերմինն օգտագործվում էր [[հոգեթերապիա]]յի մեթոդներից մեկի բացատրության համար, որը տանում էր՝ խորը կոնֆլիկտներից հոգու մաքրմանը և հիվանդի վիճակի թեթևացմանը: Ժամանակակից մի շարք հոգեթերապևտիկ մեթոդներ և հնարներ հիմնված են կատարսիսի ձեռքբերումների վրա:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կատարսիս» էջից