«Գրավիտացիա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
Քանի որ վթարի հետևանքով տիեզերանավը վնասվել էր և չէր կարող Երկիր մոլորակ վերադառնալ, Կովալսկին որոշում է Ռայան Սթոունի հետ անհատական հրթիռային շարժիչի միջոցով հասնել մինչև [[Միջազգային տիեզերական կայան]]։ Սակայն կայանը նույնպես բախվել էր տիեզերական աղբի հետ, և անձնակազմի ոչ մի անդամ չէր մնացել այնտեղ։ Կայանում մնացած միակ տիեզերանավը՝ «[[Սոյուզ]]»-ը նույնպես վնասվել էր վթարի հետևանքով, և այն նույնպես չէր կարող վերադառնալ Երկիր մոլորակ։ Այնուամենայնիվ, Կովալսկին ասում է, որ «Սոյուզ»-ը նույնիսկ վթարված վիճակով կարող է տեղաշարժվել, բայց միայն տիեզերքի տարածքում։ Նրանք որոշում են այդ նավով հասնել մինչև «Տյանգուն»՝ Չինական տիեզերակայան, որի վրա առողջ վիճակում գտնվում էր «Շենժոու» տիեզերական ապարատը, որը համարվում էր «Սոյուզ»-ի կրկնօրինակը։ Կովալսկին իր հետևից պարանով քաշում էր Սթունին, որի սկաֆանդրում ավարտվում էր թթվածնի պաշարը։ Ճանապարհին Կովալսկին Սթոունին հարցրեց, թե արդյոք նրան որևէ մեկը սպասու՞մ է երկրի վրա։ Սթոունը պատմեց Կովալսկուն, որ նա ուներ աղջիկ, որը 4 տարեկան հասակում մահացել էր դժբախտ պատահարի պատճառով։
 
Քանի որ Կովալսկու շարժիչում ավարտվում էր վառելիքը, Միջազգային տիեզերակայանում կանգնելու ժամանակ նրանց մոտ խնդիր է առաջանում։ Որպեսզի երկուսն էլ չկորեն բաց տիեզերքում, Կովալսկին ինքն իրեն ազատում է պարանից և բաց է թոումթողնում այն։ Որոշ ժամանակ ԿովալսկիԿովալսկին և Սթոունը կարողանում էին շբվելշփվել, բայց կապը աստիճանաբար վերանում էր։ Սթոունը կարողանում է մի կերպ մտնել տիեզերանավ և տեղափոխվում է դեպի «Սոյուզ»։ Սակայն նա ստիպված է լինում ևս մեկ անգամ դուրս գալ բաց տիեզերք, որպեսզի «Սոյուզ»-ը ազատի պարաշյուտի ճոպաններից։ Նրա դուրս գալու պահին նավը կրկին բախվում է տիեզերական աղբին, ինչի արդյունքում գրեթե ամբողջովին ավերվում է։ Սակայն «Սոյուզ»-ը այնուամենայնիվ հասցնում է դուրս գալիգալ անվտանգ տարածք։ Սթոունը «Սոյուզ»-ով մի կերպ հասնում է «Տյանգուն», բայց պարզում է, որ հիմնական շարժիչի վառելիքն ամբողջությամբ սպառվել է, և հուսահատվում է։ Սթոունը փորձում է կապ հաստատել «Տյանգուն»-ի դիսպետչերների հետ, և հանկարծ կապ է հաստատվում ոմն «Անինգակ»-ի հետ, որը խոսում էր Սթոունի համար անհասկանալի ինուիթյան լեզվով։ Նրա մոտից լսվում էր նաև շան հաչոց և երեխայի լաց։ Աստիճանաբար սառչելով սառչող նավի մեջ, Սթոունը հագնում է սկաֆանդրը, որը լի էր թթվածնով, և պատրաստվում է մահվան։
 
Անսպասելիորեն նրա խցիկ է մտնում Կովալսկին։ Տեսնելով Սթոունի վիճակը, նա խորհուրդ է տալիս նրան վերջնականապես որոշել, արդյոք ուզու՞մ է նա շարունակել պայքարել իր կյանքի համար և պատրա՞ստ է արդյոք նոր կյանք սկսել, վերադառնալով երկիր և համակերպվելով դստեր մահվան հետ։ Նա նաև խորհուրդ է տալիս Սթոունին, չինական տիեզերակայան հասնելու համար օգտագործել փափուկ վայրէջքի համար նախատեսված շարժիչը։ Պարզվում է, որ դրանք ընդամենը գալուցինացիաներ են, և Կովալսկին իրականում արդեն մահացած էր։ Բայց այդ մտքերը աշխատում են։ Ուժեղ հրման արդյունքում նա հասնում է կայան։ Նա դուրս է գալիս խցիկից և օգտագործելով կրակմարիչը, որը փոխարինում էր ռեակտիվ շարժիչին, կարողանում է մտնել ապարատի մեջ։ Չնայած նրան, որ կառավարման բոլոր կոճակներն ու ուղեցույցերը չինական հիերոգլիֆներով էին, Սթոունը տիեզերանավի կառավարման իր սկզբունքներով կարողանում է նավին վայրէջքի հրաման տալ։ Նրա խցիկը բարեհաջող վայրէջք է կատարում ջրային տարածքի վրա։ Սթոունը դժվարությամբ դուրս է գալիս խցիկից և լողալով հասնում է մինչև ափ։
Տող 57.
2009 թվականին ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի որդին՝ Խոնասը նրան տվեց ֆիլմի սցենարի ոչ լիարժեք տարբերակը։ Ծանոթանալով դրա հետ՝ Ալֆոնսոն հմայվեց որդու գրած պատմությամբ և հասկացավ, որ պետք է ինչ-որ կոնկրետ և ավելի մանրամասն բան ստեղծել։
 
Գլխավոր դերի համար ռեժիսորը դիտարկում էր [[Անջելինա Ջոլի]]ի, [[Նատալի Փորտման]]ի, [[Բլեյկ Լայվլի]]ի, [[Սքարլեթ Յոհանսոն]]ի, [[Մարիոն Քոտիար]]ի, [[Ռեյչել Ուայզ]]ի, [[Նաոմի Ուոթս]]ի և այլ դերասանուհիների տարբերակները։ [[Սանդրա Բուլոք|Բուլոքը]] վերջ ի վերջո համաձայնվեց գլխավոր դերը ստանձնելը և ասաց, որ ինքն էլ չգչտիչգիտի, թե ինչպես է նկարվելու ֆիլմում։ «Ես ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչպես կարող է այդպիսի միտքը գործնականում իրագործել: Ինձ ասացին, որ պետք է նկարահանվեմ մի մեծ ինքնաթիռի մեջ, որը բարձրանում է երկինք և կտրուկ ընկնում է ներքև՝ խաղտելով անկշռելիության պայմանները 20 վայկյանում: Եվ այդպես ամեն օր: Եվ այս ամենի հետ մեկտեղ ասեմ, որ ես թռչել չեմ սիրում» - ասում է Բուլոքը։
 
Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2011 թ․ մայիսին՝ «Shepperton Studios»-ում, որը գտնվում էր [[Անգլիա]]յի [[Սուրրեյ]] շրջանում և շարունակվեցին [[ԱՄՆ]]-ի [[Արիզոնա]] նահանգի [[Պաուէլ]] ջրամբարի տարածքում։ Նկարահանման հրապարակում կային շատ ռոբոտներ և մեծ քանակությամբ տեխնիկա, իսկ սկաֆանդրների հարցում Կուարոնը որոշեց օգտագործել ամերիկյան «ՆԱՍԱ» և ռուսական «Սոկոլ» սկաֆանդրները։