«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Եվրասիա միջազգային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | անվանում = Եվրասիա միջազգային համալսարան | բնագիր անվանում = | խորհրդան...»:
(Տարբերություն չկա)

10:18, 11 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Եվրասիա միջազգային համալսարան
ՀապավումԵՄՀ
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումEurasia International University
Նախկին անվանումներՄխիթար Գոշ համալսարան
ԿարգախոսՄեր ձեռքը դարի զարկերակին է
Հիմնադրված է1996
ՌեկտորՍուրեն Օհանյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱզատության 24/2, Երևան
Կայքeiu.am

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն ուսումնական հաստատությունՀայաստանում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է 1996 թվականին: Համալսարանին կից գործում են նաև կրթական մի քանի կառույցներ՝ «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» և «Եվրասիա» վարժարանները։ Հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության (UNESCO) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ[1]։

Պատմություն

Հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թվականի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր: Իրականացնում է կրթություն ՀՀ որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում: 2005 թվականից անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS): 2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից՝ գնահատելով համալսարանի գործունեության համապատասխանությունը նոր ազգային և եվրոպական չափանիշներին (ESG -European Standards and Guidlines)[2]:

Ֆակուլտետներ

  • Կառավարում
  • Ֆինանսներ
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Իրավագիտություն
  • Լրագրություն
  • Օտար լեզու և գրականություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն

Փոխանակման ծրագրեր

2011 թվականից ի վեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է «Էրազմուս Մունդուս» երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: Ծրագրերի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով համալսարանը Եվրամիության կողմից կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 2015 թվականից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվել են և այժմ իրականացվում են «Էրազմուս +» անվանման ներքո։ ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման 6 ծրագրեր՝ Վարշավայի բնական գիտությունների, Վարշավայի տնտեսագիտության, Թուրքիայի մերձավոր արևելքի, Չեխիայի Մասարիկ, Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս, Տեսալոնիկի Արիստոտել համալսարաններում[3]:


Տես նաև

Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ

Ծանոթագրություններ