«Կիստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պաթանատոմիա և պաթոգենեզ ==
Կիստայի չափը, պարունակությունն ու պատի կառուցվածքը լինում են տարբեր՝ կախված առաջացման մեխանիզմից և ժամանակից, տեղայնացումից և այլն: Տարբերակում են իրական և կեղծ կիստաներ: Իրականները ծածկված են էպիթելային հյուսվածխքովհյուսվածքով, կեղծերը՝ հատուկ ծածկույթ չեն ունենում: Կիստաները լինում են բնածին և ձեռքբերովի, այսինքն՝ առաջանում է հյուսվածքի կամ օրգանի թերի աշխատանքի հետևանքով: Ըստ ձևավորման մեխանիզմի տարբերակում են՝ ռետենցիոն, պարազիտար, տրավմատրիկ, դիզօնտոգենետիկ, ուռուցքային կիստաներ:
 
''Ռետենցիոն կիստաները'', որպես կանոն, ձեռքբերովի են, հանդիպում են տարբեր գեղձային-սեկրեցիային օրգաններում: Նրանք առաջանում են գեղձերում սեկրեցիայի արտահոսքի դժվարացման կամ ընդհանրապես դադարեցման հետևանքով: Սեկրեցիան՝ կուտակվելով ծորաններում կամ գեղձային մասնիկում, ձգում է այն, առաջացնելով աստիճանաբար մեծացող խոռոչ, որն ունի՝ ճարպային, լորձային, ջրային և այլ պարունակություն: Այդպիսին են [[ճարպագեղձեր]]ի, [[թքագեղձեր]]ի, [[կաթնագեղձեր]]ի, ձվարաների ֆոլիկուլյար, [[ենթաստամոքսային գեղձ]]ի, [[շագանակագեղձ]]ի և այլ կիստաները<ref> [http://www.tiensmed.ru/illness/kista2.html Киста — Этиопатогенез]</ref>:
Տող 15.
''Դիզօնտոգենետիկ կիստաները'' հիմնականում բնածին են: Դրանք իրենցից ներկայացնում են կիստայանման վերափոխումներ, երբեմն՝ պահպանված սաղմնային ուղիներում և ճաքերում, կամ առաջանում են շարժվող հյուսվածքներում՝ սաղմի ձևավորման ընթացքում: Դիզօնտոգենետիկ շարքին են դասվում [[Խռիկներ|խռիկավոր]] ճեղքերում պահպանված կիստաները, կիստաներ՝ [[աղեստամոքսային տրակտ]]ի մնացորդներից, [[շագանակագեղձ]]ի կիստաներ, բազմաթիվ [[երիկամ]]ների, [[լյարդ]]ի, [[թոքեր]]ի և [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի կիստաներ:
 
''Ուռուցքային կիստաներն'' առաջանում են այն դեպքում, երբ աճող ուռուցքային հյուսվածքը՝ խախտված նյութափոխանակության և քաղցկեղի գործընթացի զարգացման արդյունքում ձևավորում է մեկ և բազմաշերտ խորշեր: Այդպիսի կիստաները հաճախ ձևավորվում են գեղձային օրգաններում (թքագեղձերի կիստոզ [[ադենոմա]], կիստոզ [[լինֆանգիոմա]], կիստոզ [[ամելոբլաստոմա]]):
 
== Բուժում ==
Կիստայի կլինիկական դրսևորումը կախված է տեսակից, տեղայնացումից, մեծությունից, ինչպես նաև առաջացած բարդության բնույթից: Փոքր կիստաները կարող են ախտանշաններ չունենալ: Այն դեպքում, երբ կիստաներն անհարմարություն են պատճառում, առաջացնում են ցավի զգացում, խախտում են օրգանի ֆունկցիան կամ սպառնում են որևէ բարդության, կատարվում է կիստայի մեկուսացված կամ օրգանի հետ (օրգանի մի մասի) հեռացում: Երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի շատ կիստաներ կարող են բուժվել [[պունկցիա]]յի կամ դրենաժի միջոցով՝ ուլտրաձայնային հսկողության ներքո:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիստա» էջից