«Մարտին Բոլսամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
 
== Կենսագրություն և կարիերա ==
Մարտին Հենրի Բոլսամը ծնվել է 1919 թվականին Նյու Յորքի Բրոնքսյան թաղամասում [[հրեաներ|հրեայի]] ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալբերտ Բոլսամը, կանանց սպորտային հագուստ արտադրող էր<ref>[http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9E01E2D81139F937A25751C0A960958260]</ref><ref>[http://www.dougmacaulay.com/kingspud/sel_by_actor_index_2.php?actor_first=Martin&actor_last=Balsam Great Character Actors]</ref>:
Դպրոցում սովորելու տարիներին նա արդեն հաճախում էր դերասանական դասընթացների։ Դպրոցն ավարտելուց հետո սովորում է Նյու Յորքի Դրամատիկական արվեստի Նոր դպրոցում, [[Գերմանիա|գերմանացի]] հայտնի թատերական ռեժիսոր Էրվին Պիսկատորի մոտ։ Նրա թատերական նորամուտը կայացավ [[1941]] թվականին «Պիեսը ամեն ինչ որոշում է» բեմադրության մեջ։մեջ<ref name="who">{{cite encyclopedia | title = BALSAM, Martin | encyclopedia = Who's Who in the Theatre | volume = | page = 39–40 | publisher = Gale Research Company | year = 1981 | id = ISSN 0083-9833 | editor = Ian Herbert}}</ref>։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ծառայում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Պատերազմի ավարտից հետո, [[1947]] թվականին [[Էլիա Կազան]]ը և [[Լի Ստրասբերգ]]ը վերցնում են Մարտին Բոլսամին իրենց դերասանական ստուդիայի հեռուստատեսային նախագիծ, որից էլ սկսվում է նրա կարիերան հեռուստատեսությունում։ Նա խաղաց մի քանի սերիալներում՝ «Մթնշաղային զոնա», «Դոկտոր Կիլդեր», «Նա գրել էր սպանություն» և այլն։