«Իշտար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
{{Այլ կիրառումներ|Իշտար (այլ կիրառումներ)}}
'''Իշտար'''{{sfn|Афанасьева, Дьяконов|1991}}, նաև '''''Էշտար''''', ''''''Աշտար''''' ({{lang-akk|<sup>d</sup>Ištar}}, նաև <sup>d</sup>Eštar, <sup>d</sup>'Aštar; լոգոգրաֆիկա՝ <sup>d</sup>INANNA, <sup>d</sup>15), բաբելա-ասորեստանյան սիրո և պտղաբերության աստվածուհին, կենտրոնական կանացի աստվածությունն աքքադական դիցարանում։ Համապատասխանել է շումերական Ինաննա դիցուհուն{{sfn|Афанасьева, Дьяконов|1991}}։ Մարմնավորել է [[Վեներա (մոլորակ)|Վեներա մոլորակ]]ը։ Իշտարին վերագրվել են նաև պետական իշխանության և պատերազմի հովանավորուհու հատկանիշներ։ Պատկերվել է կնոջ կերպարանքով՝ ցուլի մեջքին կանգնած, ձեռքերում նետ ու աղեղ բռնած։ Հնագույն [[առասպել]]ներում ներկայացվել է որպես իր սիրած այրերին կործանող, արյունարբու և հեշտաբարո աստվածուհի, իսկ հետագայում՝ Թամմուզ աստծո հավատարիմ կին։
 
== Անուն և ծագում ==
[[Պատկեր:Venus-pacific-levelled.jpg|thumb|250px|left|Վեներան երեկոյան երկնքում]]
Աստվածուհու անունը ծագում է ''ˈա''{{IPA1|ս}}''տար''{{sfn|Афанасьева, Дьяконов|1991}} բառից, որ նախասեմական ժամանակներում նշանակելէ Վեներա մոլորակն իր երկու ասպեկտներից մեկում, որ անվանվում էին համապատասխանաբար ''ˈԱ''{{IPA1|ս}}''տար'' (վաղորդյան աստղ, արական կերպար) և ''ˈԱ''{{IPA1|сս}}''տարտ'' (երեկոյան աստղ, կանացի կերպար){{sfn|Leick|2003|p=96}}։ Արևմտասեմական ու հարավարաբական դիցաբանություններում այդ բաժանումը պահպանվել է{{sfn|Leick|2003|p=15, 16, 96}}, արևելասեմական միջավայրում (աքքադացիների նախնիներ) երկու ասպեկտները միավորվել են մեկ աստվածության մեջ, որ պահպանել է երկու սեռերի հատկանիշները․ մի կողմից Իշտարը՝ պատերազմի աստվածուհին է, մյուս կողմից՝ սեքսի ու որդեծնության{{sfn|Leick|2003|p=96}}, ընդ որում, ''ˈա''{{IPA1|ս}}''տար'' բառն արևելյան [[սեմիտներ|սեմիտների]] մոտ նշանակել է աստվածուհի ընդհանրապես{{sfn|Афанасьева, Дьяконов|1991}}։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իշտար» էջից