«Զալցբուրգի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Omicroñ'R|'''<font color="red" face="Arial Unicode">Omicroñ</font><font color="#292626" face="Arial Unicode">'R</font>''']]}}
{{Տեղեկաքարտ Համալսարան
| անվանում = Զալցբուրգի համալսարան
Տող 45 ⟶ 44՝
| Վիքիպահեստ =
}}
'''Զալցբուրգի համալսարան''' ({{lang-de|Universität Salzburg}}), հայտնի է նաև որպես '''Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարան (ՊԼՈւՍ)''', բարձրագույն ուսումնական հաստատություն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
 
Բաժանված է չորս ֆակուլտետների՝ կաթոլիկ աստվածաբանություն, իրավագիտություն, մշակույթ և հասարակական գիտություններ, ինչպես նաև բնական գիտություններ։ Հիմնադրվել է 1622 թվականին, սակայն ինչ ինչ պատճառներով 1810 թվականին փակվել է և վերստին բացվել միայն 1962 թվականին։ Ներկայումս Զալցբուրգի համալսարանն ունի շուրջ 18 000 ուսանող և 2800 աշխատակից։
 
Այս ցուցանիշով այն Զալցբուրգի խոշորագույն կրթական հաստատությունն է։
 
== Բենեդիկտյան համալսարան ==
1622 թվականի հուլիսի 23-ին Փարիզ Լոդրոնի արքեպիսկոպոս Ալբերտ Քյոսլին Բենեդիկտը նշանակվեց համալսարանի առաջին ռեկտոր։ Դիլինգենի համալսարանի շրջանավարտ հոգևորականը 1617 թվականին ներկայիս համալսարանի տեղում հիմնադրել էր ակադեմիական գիմնազիա, որը ծառայում էր որպես միջնակարգ ուսումնական հաստատություն։ Հոկտեմբերի 8-ին կայսր Ֆերդինանդ II-ն ընդունում է որոշում, համաձայն որի գիմնազիային տրվում է համալսարանի կարգավիճակ։ Կարճ ժամանակ անց Ավստրիան դառնում է Երեսնամյա պատերազմի ռազմական գործողությունների թատերաբեմ, որի պատճառով էլ Զալցբուրգի եպիսկոպոսությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս իսկ պատճառով համալսարանի կառուցման և պահպանման գործը հանձն են առնում Շվեյցարիայի, Բավարիայի և Ավստրիայի բենեդիկտականները։ Սկզբնական շրջանում համալսարանում դասավանդվում էր միայն աստվածաբանությւոն և փիլիսոփայություն, իսկ որոշ ժամանակ անց նաև օրենք։
 
1803 թվականին Ֆերդինանդ III-ը մտցնում է նաև բժշկագիտության ֆակուլտետ։ 1810 թվականին Ավստրիայի տարածքը միացվում է Բավարիայի թագավորությանը, իսկ դեկտեմբերի 24-ին համալսարանը փակվում է։ Շատ չանցած այն վերաբացվում է և շարունակում է ծառայել որպես փիլիսոփայական լիցեյ։ Իմաստասիրությունից բացի այստեղ դասավանդվում է նաև բժշկություն և վիրաբուժություն։ Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո Զալցբուրգը նորից դառնում է Ավստրիական կայսրության մի մաս։
 
1850 թվականին աստվածաբանության բաժինը վերափոխվեց ֆակուլտետի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախատեսվում էր Ֆրանց Յոզեֆի համալսարանը տեղափոխել Չերնովիցից մինչև Զալցբուրգ, թեև այդ ծրագիրը երբեք չիրականացվեցին։