«Դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
Բոլոր ժամանակներում մարդիկ օգտագործել են [[խորհրդանիշ|խորհրդանիշեր]] և [[ազդանշան]]ներ՝ միմյանց հետ հաղորդակցվելու, որևէ բանի մասին զգուշացնելու կամ որևէ բան առանձնացնելու և ընդգծելու համար։ Այդպիսի նշաններից մեկը դրոշն է։ '''Դրոշը''' որոշակի ձև և գույն(եր) ունեցող պաստառ է։ Դրոշի վրա կարող են պատկերված լինել պատկերներ։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։
== Դրոշի պատմություն ==
Դրոշներ ստեղծվել են տարբեր երկրներում, որպես մարդկանց առանձին խմբերի կամ ամբողջ ազգերի տարբերակիչ նշաններ: Դրանք սկզբում երկար ձողեր էին, որոնց վրա նկարներ կամ առարկանր էին ամրացվում: Դրանցով զինվորները կողմնորոշվում էին մարտի դաշտում, յուրայինին տարբերում թշնամուց: Հետագայում ինչպես այսօր, սկսեցին կարել կտորից: Նախկինում դրոշները աստվածների, կրոնների, արքաների իշխանության խորհրդանիշնր էին:
 
Այսօրվա ազգային դրոշները խորհրդանշում են ազգերի միասնությունը, ազատությունն ու անկախությունը: Դրանց գույնը և նշանները սերտորեն կապված
են ազգերի պատմության և ինքնագիտակցության հետ:
 
Արդեն նախնադարյան ժայռապատկերների վրա կարելի է տոհմերի տարբերակիչ նշաններ տեսնել: Շատ ազգերի ասորիների, հռոմեացիների, ացտեկների մոտ ի հայտ եկան, այսպես կոչված, վեկսիլլոիդներ ձողեր, որոնցից ամրացված էին փայտե, մետաղե կամ կաշվե տարբերանշաններ:
 
Հռոմեական վեկսիլլումը այօրվա դրոշների և դրոշակիրների նախատիպն է համարվում:
 
==Դրոշների դասակարգումը==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դրոշ» էջից