«Կապերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կապերություն''' ([[հոլանդ.]] {{lang-nl|kapen}} - զավթել), մասնավոր [[նավ]]երի ռազմական գործողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերային վկայականով)։ Հատկապես տարածվել է միջնադարում։ Կապերությունը համարվել է [[պատերազմ]] վարելու օրինական միջոց, սակայն աստիճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հակառակորդի առևտրական մրցակցությունը խափանելուն։ Կապերությունը հատկապես բացասական արտահայտություն է ստացել [[գաղութ]]ային պատերազմների շրջանում, դարձել գաղութային տերությունների հենակետը ծովում։ Հայերի առևտրական գործունեությունը, այդ թվում «[[մանիլայի հայկական առևտուր]]ը» խոչընդոտելու համար [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, [[Պորտուգալիա]]ն և գաղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են կապերությունը հայ առևտրական նավերի նկատմամբ, հաճախ կապերային վկայականներով օրինականացրել ծովահենային կողոպուտը։ Ծովահեններ ասպետ դը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուր դը Բուրլեմոնը, նավապետ [[Ջոն Պետրե]]ն, [[ծովակալ Գրիֆֆի]]ն և ուրիշներ, որոնք համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկական առևտրական նավերը, ունեին կապերային վկայականներ։ [[Ջոն Ռիչարդ]]ի և [[Սամուել Ուայտ]]ի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկական «Նոր Երուսաղեմ» նավի զավթումը արդարացնում էր [[Սիամ]]ի թագավորից ստացած լիազորությամբ։ Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրավական միջոցներին, պայքարել կապերության դեմ միջազգային իրավական ընդհանուր միջոցառում մշակելու օգտին։ [[18-րդ դար]]<nowiki/>ի վերջից սկսվեց կապերությունը ամբողջությամբ արգելելու պայքարը։ Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է [[1792]]-ին ([[Ֆրանսիա]])։ [[1856]]-ին [[Փարիզ]]ում ընդունվել է կապերությունն արգելելու միջազգային դեկլարացիա։ ժամանակակից իրավունքի նորմերով ոչ ռազմական նավերի ամեն մի գործողություն, որն ուղղված է հակառակորդի ռազմական կամ առևտրական նավերի դեմ, համարվում է ծովահենություն։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=252}}