«Կապերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կետադրություն
No edit summary
Տող 1.
'''Կապերություն''' ([[հոլանդ.]] kapen— զավթել), մասնավոր [[նավ]]երի ռազմական գործողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերային վկայականով)։ Հատկապես տարածվել է միջնադարում։ Կապերությունը համարվել է [[պատերազմ]] վարելու օրինական միջոց, սակայն աստիճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հակառակորդի առևտրական մրցակցությունը խափանելուն։ Կապերությունը հատկապես բացասական արտահայտություն է ստացել [[գաղութ]]ային պատերազմների շրջանում, դարձել գաղութային տերությունների հենակետը ծովում։ Հայերի առևտրական գործունեությունը, այդ թվում «մանիչայի[[մանիլայի հայկական առևտուրըառևտուր]]ը» խոչընդոտելու համար [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, [[Պորտուգալիա]]ն և գաղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են կապերությունը հայ առևտրական նավերի նկատմամբ, հաճախ կապերային վկայականներով օրինականացրել ծովահենային կողոպուտը։ Ծովահեններ ասպետ դը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուր դը Բուրլեմոնը, նավապետ [[Ջոն Պետրե]]ն, [[ծովակալ Գրիֆֆի]]ն և ուրիշներ, որոնք համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկ. առևտրական նավերը, ունեին կապերային վկայականներ։ [[Ջոն Ռիչարդ]]ի և [[Սամուել Ուայտ]]ի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկական «Նոր Երուսաղեմ» նավի զավթումը արդարացնում էր [[Սիամ]]ի թագավորից ստացած լիազորությամբ։ Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրավական միջոցներին, պայքարել կապերության դեմ միջազգային իրավական ընդհանուր միջոցառում մշակելու օգտին։ XVIII դ. վերջից սկսվեց կապերությունը ամբողջությամբ արգելելու պայքարը։ Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է [[1792]]-ին ([[Ֆրանսիա]])։ [[1856]]-ին [[Փարիզ]]ում ընդունվել է կապերությունն արգելելու միջազգային դեկլարացիա։ ժամանակակից իրավունքի նորմերով ոչ ռազմական նավերի ամեն մի գործողություն, որն ուղղված է հակառակորդի ռազմական կամ առևտրական նավերի դեմ, համարվում է ծովահենություն։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=252}}