«Սյուրռեալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: als:Surrealismus
No edit summary
Տող 2.
{{wikify}}
 
'''Սյուրռեալիզմ
'''Սյուրռեալիզմ''' - արվեստական, մշակութային, և փիլիսոփայական շարժում է որն կազմվեց [[Ֆրանսիա]]յում [[1920]]-ական թ.: «Սյուր» բառը նշանակում է «ավելի քան», դրա համար «Սյուրռեալիզմ» բառը նշանակում է «ավելի քան իրականություն»: Սյուրռեալիզմի հիմնադիրն է համարվում գրող և պոետ Անդրե Բրետոնը։ Սյուրռեալիստ արվեստագետների նպատակն է տալ ավելին, քան իրականությունն է, վեր հանել իրականության խորքային էությունն ու մատուցելայն հանդիսատեսին։ Սյուրռեալիստներն ընդհանրապես հրաժարվում են դասական տրամաբանական սկզբունքներից. Նրան կարող են միասին պատկերել այնպիսի իրեր, որոնք իրականության մեջ միասին չեն լինում, կարող են ստեղծել բնության օրենքներին հակասող բնապատկերներ։ Օրինակ՝ կտավում պատկերված շենքում կարող է լինել գիշեր, իսկ դրսում՝ ցերեկ, և հակառակը։ Ծովը կարող է պատկերվել որպես ծածկոց, որը կորելի է բարձրացնել տեսնելու համար, թե ինչ կա դրա տակ։ Մարդու ուսերին կարոռ է պատկերվել ոչ թե գլուխ (ինչպես ենթադրվում է դասական մտածոռությոմբ), այլ, օրինակ, խնձոր։ Առարկաները կարող են ունենալ կամ չունենալ սվերներ, իսկ ստվերները կարող են լինել ցանկացած տեսակի, այլ ոչ թե բնական և այլն,և այլն։ Ո՞րն է այս անիմաստ թվացող փոխակերպումների իմաստը, կա՞ այստեռ գեղագիտական որևէ իդեալ։ Պարզվոմ է, որ կա։ Սյորռեալիստները ցանկանում են ցույց տալ մեր իրականության ավելի լայն լինելը, քան զուտ տրամաբանությունը կարող է ընկալել։ Նրանք բացահայտում են ողջ գոյություն ունեցողի ոչ տրամաբանական, հանելուկային-պարադոքսալ կողմերը, մարդկանց մեջ եղած ոչ բանական՝ իռացիոնալ տարը, որը թեպետ անտեսվում է մարդու կողմից, բայց նրա վրա ունի մեծ ազդեցություն։ Սյուրռեալիստները կարծես բացում են մի «երրորդ աչք», որի միջոցով տեսանելի է դառնում այն ամեենը, ինչ անտեսանելի է սովորական աչքի համար։ Սյուրռեալիզմի հիասքանչ ներկայացուցիչներից են Սալվադոր Դալին, Մարկս Էրնստը և Ռենե Մագրիտը։ Կինոարվեստում ավելի վառ ներկայացուցրչներն են Լուիս Բունյուէլը, Ժան Կակտոն, Յան Շվանկմայերը և Դեվիդ Լինչը։
Սյուրռեալիզմը մի մշակութային շարժում է, որ սկսվել է վաղ 1920 –ական թվականներին, եւ հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների տեսողական արվեստի գործերով և գրվածքներով : Սյուրռեալիստների աշխատանքները տարբերում է անսպասելիության տարրը, անսպասելի զուգադրությունները, հումորը, այնուամենայնիվ շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ առաջին հերթին վերաբերվում են իրենց աշխատանքին, որպես փիլիսոփայական շարժման արտահայտության: Հիմնադիր Անդրե Բրետոնը հստակ էր իր պնդման մեջ , որ սյուրռեալիզմը բարձր էր բոլոր հեղափոխական շարժումներից : Սյուրռեալիզմը զարգացավ դադիզմից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին :Շարժման ամենահայտնի կենտրոնը Փարիզն էր: 1920- ական թվաականներից շարժումը սկսեց տարածվել ամբողջ աշխարհով վերջիվերջո ազդելով տեսողական արվեստների, գրականության, կինոյի, շատ երկրների երաժշտության ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի,փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա :
 
Շարժման հիմնադրումը
{{անավարտ}}
 
Սյուրռալիստ բառը հորինել է Գիյոմ Ապպոլինեռը և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում,որն առաջին անգամ կատարվել է 1917 թվականին : Առաջին համաշխարհային պատերազմը ցրեց գրողներին ու նկարիչներին ովքեր հաստատվել էին Փարիզում և այդ ընթացքում շատերը ընդգրկվեցին դադաիզմի հոսանքի մեջ հավատալով,որ չափից մեծ ռացիոնալ միտքը և բուրժուական արժեքները բերել էին պատերալիզմի կոնֆլիկտ աշխարհին: Դադաիստները բողոքում էին ներկայացումներով,գրվածքներով և արվեստի գործերով: Պատերազմի ավարտից հետո ,երբ նրանք վերադարձան Փարիզ, դադաիզմի գործունեությունը շարունակվեց:
Պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնը ով սովորել էր բժշկություն և հոգեբանություն ծառայում էր նյարդաբանական հիվանդանոցում որտող նա օգտագործեց Զիգմունդ Ֆռեյդի հոգեբանական մեթոդները զինվորների վրա ովքեր տառապում էին կոնտուզիայից: Հանդիպելով երիտասարդ գրող Ժակ Վաշեյին Բռետոնը զգաց,որ Վաշեն գրող Ալֆրեդ Ջերրիի հոգևոր որդին էր: Նրան գրավեց երիտասարդ գրողի հակահասարակական վերաբերմունքը և արհարանքը արվեստի ավանդույթների նկատմամբ : Հետագայում Բռետոնը գրեց.՚<<Գրականության մեջ ես հաջողությամբ հետևել եմ Ռեմբոյին,Ջերրիին, Ապպոլինեռին , Նուվոյին,Լոտռեմոնին,բայց դա Ժակ Վաշեն է ում ես պարտական եմ ամենաշատը>>:
Գալով Փարիզ Բռետոնը անդամագրվեց դադաիզմի գործունեությանը և հիմնադրեց ամսագիր Լուի Առագոնի և Ֆիլիպ Սուպոի հետ միասին:Նրամք սկսեցին փորձեր կատարեցին գրել մեխանիկորեն գրաքննության չենթարկելով իրենց մտքերը և հրատարակեցին գրվածքները ինչպես նաև իրենց երազները ամսագրում:Բռետոնը և Սուպոն ավելի են խորանում ավտոմատիզմի մեջ և գրում <<Մագնիսական Դաշտեր>> -ը 1920 թվականին: Շարունակելով գրել նրանք գրավեցին շատ նկարիչների ու գրողների, նրանք եկան այն մտքին, որ ավտոմատիզմը ամենալավ տակտիկան է հասարակական փոփոխության քան դադիզմի հարձակումը գերակա արժեքների վրա:Խումբը մեծացավ և նրա մեձ ընդգրկվեցին Բենժամին Պեռե,Ռենե Կռեվելը, Ռոբեռտ Դեսնոսը, Պոլ Ելուառդը,Մաքս Մորիսը ,Ժակ Բառոնը և այլն: Երբ նրանք զարգացրեցին իրենց փիլիսոփայությունը,նրանք հավատացին, որ սյուրռեaլիզմը պաշտպանելու է այն միտքը,որ հասարակ և պատկերավոր արտահայտությունները կենսական են և կարևոր,բայց նրանց դասավորության իմաստը պետք է բաց լինի ամբողջ երեվակայության համար համապատասխան Հեգելյան դիալեկտիկային: Նրանք նայեցին նաև Մարքսիստական դիալեկտիկայի և այնպիսի տեսաբանների աշխատանքի վրա ինչպիսիք են Վալտեր Բենժամինը և Հերբերտ Մռկուսը: Ֆռեյդի աշխատանքը ազատ ասսոցիացիաների հետ, երազի վերլուծությունները և անգիտակցությունը ամենամեծ կարևորությունը ուներ սյուրռեալիստների համար պատկերի ազատագրման զարգացող մեթոդների մեջ: Նրանք ընդունում էին անհատականացումը ,այն ժամանակ երբ մերժում էին հիմքային խելագարության միտքը : Ավելի ուշ Սալվադոր Դալին բացատրեց դա այսպես. << Կա միայն մեկ տարբերություն խելագարի և իմ միջև: Ես խելագար չեմ>>:
Բացի երազի վերլուծության օգտագործումից նրանք նշում էին,որ կարելի է մեկ պատկերում համատեղել այնպիսի տարրեր,որոնք չեն հանդիպում միասին,որպեսզի արտահայտեն անտրամաբանական և հիացնող տպավորություն: Բռետոնը ընդգրկեց հիացնող համապատասխանությունների միտքը իր 1924 թվականի մանիֆեստում 1918 թվականի բանաստեղծ Պիեռ Պառադիի ակնարկից հետո,որում ասված էր համապատասխանացում երկուսից ավելի կամ պակաս հեռավոր իրակոանություններ:Ինչքան մեծ է կապը երկու համապատասխանացված իրականությունների միջև հեռավորի և ճշմարիտի ,այնքան ուժեղ կլինի պատկերը,նրա էմոցիոնալ ուժը և բանեստեղծական իրականությունը: Խումբը նպատակադրվեց հեղափոխել մարդկային փորձը անձնական, ,մշակութային , հասարակական և քաղաքական առումներով: Նրանք ուզում էին ազատել մարդկանց կեղծբանականությունից, եւ սահմանափակող ձևերից ու կառուցվածքներից: Բրետոնը հայտարարեց, որ սյուռեալիզմի իսկական նպատակն էր հասարակական հեղափոխության երկար կյանքը և դա միայն:
 
աղբյուր անգլերեն վիքիփեդիա
== Այցելեք նաև ==
* [[Սալվադոր Դալի]]