«Լազար Սերեբրյակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1795 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԱնձՌազմական գործիչ}}
''' Լազար Մարկի Սերեբրյակով''', Ղազար Մարկոսի Արծաթագործյան ({{lang-ru|Лазарь Маркович Серебряков}}), ծնվել է [[1795]] թվականին, [[Ղարասուբազար]] (այժմ՝ քաղաք [[Բելոգորսկ]], [[Ղրիմ]]ի մարզում) — վախճանվել է [[1862]] թվականին, Ղարասուբազարում{{ԱԾ}}, ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ ([[1854]] թվականից։
 
== Կրթություն ==
Տող 8.
Այնուհետև, որպես [[Սևծովյան նավատորմ]]ի հրամանատարի՝ ծովակալ Դրեյգի համհարզ, մեկնել է ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան՝ Շումլա (Բուլղարիա), [[Նիկոլայ I]] ցարին զեկուցել Անապայի գրավման մանրամասները և նրան հանձնել թուրքական 29 գնդերի դրոշակները։ [[Վառնա]]յի համար մարտերի ժամանակ դեսանտային զորքերի առաջին շարքերում մասնակցել է ամրոցի գրավմանը [[1828]] թվականի սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11)]։ [[1830]]—[[1837]] թվականներին ծառայել է [[Սև ծով|Սևծով]]յան և [[Բալթյան նավատորմ]]երում, եղել նավերի հրամանատար, մասնակցել մի շարք ծովային արշավների։ [[1833]] թվականին նշանակվել է [[Բոսֆոր]]ում ափ իջած ռուսական 14 հազարանոց զորքի պարետ և կարանտինային գծի պետ։ [[1837]]—[[1853]] թվականներին Սերեբրյակովը ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես հերթապահ սպա, ապա՝ ամբողջ գծի ([[Անապա]]յից մինչև Նիկոլայի ամրոցը) պետ։ Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով [[Թուրքիա]]յի և [[Անգլիա]]յի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել լեռնականների հետ, նրանց կողմնորոշել դեպի [[Ռուսաստան]]։ Կառուցել է բազմաթիվ պաշտպանական ամրություններ, նորոգել հները, նպաստել [[Առևտուր|առևտր]]ի զարգացմանը։ [[1838]] թվականին հիմնադրել է [[Նովոռոսսիյսկ]]ը։ [[1849]]—[[1850]] թվականներին կառուցել է Կոնստանտինյան կոչված ռազմատնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, որը Նովոռոսիյսկը կապել է Սևծովյան նահանգի (Կուբան գետի ավազանում) հետ։ Սերեբյակովը մեծապես նպաստել է [[չերքեզահայ]]երի ազգապահպանմանը՝ այդ գործին մասնակից դարձնելով [[Ներսես Աշտարակեցի|Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն]], որի հետ ունեցել է նամակագրական կապ։ Սերեբրյակովի ջանքերով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկական հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և [[Տրապիզոն]]ից գաղթած հայերը։ Սերեբրյակովը երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղաքական և գիտաճանաչողական նշանակություն («ճանապարհը [[Սուխում]]ից մինչև [[Կուբա]]ն՝ գլխավոր [[Կովկասյան լեռնաշղթա]]յով» զեկուցագրի համար ընտրվել է Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Սերեբրյակով, Լազար}}
[[Կատեգորիա:1795 ծնունդներ]]
 
[[Կատեգորիա:Ծովակալներ]]