«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 34.
 
== Անձնական կյանք ==
[[Պատկեր:IMAG2566.jpg|մինի|Խենթի գերեզմանը Էջմիածնի [[Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին)|սուրբ Գայանե]] եկեղեցու բակում]]
Ամուսնացել է 1870 թվականին՝ Աննա Տեր-Թադևոսյանի հետ, ունեցել է Եղիսաբեթ (ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 12-ին), [[Արսեն Տեր-Պողոսյան]] (ծնվել է 1875 թվականի մայիսի 19-ին) ([[Ապարանի հերոսամարտ]]ի կազմակերպիչներից), Արտաշ (ծնվել է 1877 թվականի հունիսի 12-ին) և [[Վասակ Տեր-Պողոսյանը]] (ծնվել է 1878 թվականին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան։
[[Պատկեր:IMAG2566.jpg|մինի|Խենթի գերեզմանը Էջմիածնի [[Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին)|սուրբ Գայանե]] եկեղեցու բակում]]
 
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, [[Աշտարակ]]ի ու [[Ապարան]]ի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի [[Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին)|սուրբ Գայանե]] եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց [[Վազգեն Ա Բուխարեստցի]] կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խենթ» էջից